Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Քիմիկ Մանրէաբան

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 24.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր Ընկերությանն անհրաժեշտ է սննդի արտադրության ոլորտում փորձ ունեցող քիմիկ-մանրէաբան: Աշխատանքը հերթափոխային է:

Պարտականություններ

  • Լաբորատոր սարքավորումների անվտանգ շահագործում,
  • Նմուշների պատրաստում, անալիտիկ (վերլուծական) լաբորատոր աշխատանքների իրականացում,
  • Լաբորատոր փորձարկումների իրականացում,
  • Տեխնոլոգիական հաշվարկների իրականացում տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան,
  • Արտադրանքի, հումք-նյութերի մանրէաբանական ստուգումների և փորձաքննությունների իրականացում, սանիտարահիգիենիկ պայմանների վերահսկում,
  • Պատրաստի արտադրանքի, հումք-նյութերի մուտքային հսկողության սահմանում և իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կենսաբանության կամ քիմիայի ոլորտում,
  • Համակարգչային հիմնական ծրագրերի տիրապետում,
  • Ռուսերեն լեզվի իմացություն,
  • Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Որակի ապահովման և սննդի անվտանգության միջազգային ստանդարտների իմացությունը, ընթացակարգեր և հաշվետվություններ պատրաստելու ընդունակությունը կդիտվեն որպես լուրջ առավելություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում