Քիմիկ-լաբորանտ
«Սերտիֆիկացման Միջազգային Կենտրոն» ՍՊԸ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում քիմիկ-լաբորանտի՝ գիտահետազոտական/փորձարկման լաբորատորիայում աշխատելու համար։
Պարտականություններ
- Լաբորատոր հետազոտությունների իրականացում
- Հետազոտությունների արդյունքների փաստաթղթավորում
- Լաբորատորիայի գրանցամատյանի վարում
- Ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների իրականացում
- Մասնագիտական պատրաստվածության մշտական կատարելագործման և պատշաճ վերապատրաստման ապահովում
- Համապատասխան փաստաթղթերի և ընթացակարգերի մշակման և կատարելագործման աշխատանքների մասնակցություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն քիմիայի, կենսաքիմիայի կամ մանրէաբանության ոլորտներում
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ
- ISO ստանդարտների և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իմացություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Համակարգչային գրագիտություն
- Բարձր պատասխանատվություն, դետալնների նկատմամբ ուշադրություն
Հավելյալ նշումներ
5 օրյա աշխատանքային շաբաթ , աշխատանքային ժամերը՝ 10:00-18:00
Աշխատավարձը պայմանագրային՝ կախված աշխատանքային փորձից
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ հանդիսանում է ԵԱՏՄ-ում առաջատար սերտիֆիկացման մարմիններից մեկը։ Մենք տրամադրում ենք անհրաժեշտ սերտիֆիկացման փաստաթղթեր և թույլտվություններ ինչպես ԵԱՏՄ-ի համար, այնպես էլ՝ ԵՄ-ի։ Մենք նաև իրականացնում ենք կառավարման համակարգերի ներդրում, մատուցում ենք բազմաթիվ այլ ծառայություններ։
Մեր բազմամյա փորձը և հազարների հասնող հաջողությամբ իրականացված պատվերները և ծառայությունները մեզ թույլ են տալիս քայլել վստահ և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ։