Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Քիմիկ-անալիտիկ

Pharmatech CJSC

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Կենսաբանական, Քիմիական
Վերջնաժամկետ`
04.11.2026

Նկարագրություն

«Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը Որակի վերահսկման լաբորատորիայի թիմը համալրելու նպատակով փնտրում է քիմիկ-անալիտիկի։

Պարտականություններ

  • Իրականացնել հումքի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի ֆիզիկաքիմիական փորձաքննություններ՝ հաստատված մեթոդների և ընթացակարգերի համաձայն,
  • Իրականացնել փորձաքննություններ տիտրիմետրիկ, UV, IR, HPLC և այլ անալիտիկ մեթոդներով,
  • Կատարել ստացված արդյունքների հաշվարկ, գրանցում և համապատասխան լաբորատոր փաստաթղթերի վարում,
  • Աշխատել հաստատված SOP-ների, GMP և GLP պահանջների համաձայն,
  • Մասնակցել անալիտիկ մեթոդների վերիֆիկացման և վալիդացման աշխատանքներին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն քիմիայի, դեղագիտության կամ հարակից մասնագիտությամբ,
  • Անալիտիկ քիմիայի և ֆիզիկաքիմիական փորձաքննությունների հիմնական սկզբունքների իմացություն,
  • HPLC և այլ անալիտիկ սարքավորումների հետ աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Անալիտիկ մեթոդների վալիդացման և/կամ նոր մեթոդների մշակման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը՝ ցանկալի,
  • Պատասխանատվություն, ճշտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի–շաբաթ
  • Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00

Ընկերության մասին
address
Հասցե
Raffi 111 Yerevan, Armenia
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 10 741410

Ֆարմատեք ՓԲԸ դեղագործական արտադրական ընկերություն է, որը մասնագիտացված է մեծ ծավալի ներերակային լուծույթների և աչքի կաթիլների արտադրության մեջ: Այն արտադրության տեսակով առաջատարներից է ՀՀ-ում՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով: Ընկերությունն իր աշխատակիցների համար ստեղծել է լավագույն աշխատանքային պայմանները՝ որակյալ աշխատանք ստանալու համար:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում