
Քիմիկ-Անալիտիկ
ESCO Pharm
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն, Գիտություն
Վերջնաժամկետ`
13.10.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Նկարագրություն
ԷՍԿՈ-ՖԱՐՄ ընկերությունը փնտրում է Քիմիկ-Անալիտիկի՝ Որակի Վերահսկման լաբորատորիայում աշխատալու համար
Պարտականություններ
- Իրականացնել մաքուր ջրի, հումքի և պատրաստի արտադրանքի փորձաքննություններ տիտրիմետրիկ, UV, IR, TOC, HPLC և այլ անալիտիկ մեթոդներով
- Պատշաճ կատարել Որակի Վերահսկման լաբորատորիա ներկայացված նմուշների փորձաքննությունները ըստ հանձնարարականում նշված կետերի և պատշաճ փաստաթղթավորել կատարված աշխատանքը
- Մանրամասն ուսումնասիրել մեթոդները՝ մինչ փորձաքննության իրականացնելը
- Ստուգել փորձաքննության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի առկայությունը, աշխատանքային վիճակը և համապատասխանությունը ՈՀԼ պահանջներին
- Հաշվարկել յուրաքանչյուր փորձաքննության համար ռեակտիվների և բուֆերների պատրաստման համար անհրաժեշտ քանակները
- Լրացնել աշխատանքային մատյանները և ձևաթղթերը` վերջիններիս լրացման կարգին համապատասխան
- Սարքավորումների հետ աշխատելիս պահպանել դրանց շահագործման կանոնները, պատշաճ կերպով լրացնել վերջիններիս շահագործման մատյանները
- Ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ աշխատանքային գործընթացը կատարելագործելու վերաբերյալ
Պահանջներ
- Նվազագույնը բակալավրի աստիճան անալիտիկ քիմիայի կամ այլ հարակից բնագավառներում (օրգանական քիմիա, դեղագիտություն և այլն)
- Աշխատանքային փորձը դեղագործական ոլորտում ցանկալի է
- Համակարգչային գիտելիքներ
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Երկուշաբթի - Շաբաթ, 9:30 - 18:00