Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն, Կենսաբանական, Քիմիական
Վերջնաժամկետ`
23.08.2026

Նկարագրություն

Հիանալի հնարավորություն՝ մեր թիմին միանալու համար

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում քիմիկի։

Պարտականություններ

  • Նմուշների պատրաստում հետագա փորձարկումների իրականացման համար,
  • Փորձարկումների կատարում,
  • Անալիտիկ սարքերի աշխատանքին տիրապետում՝ այդ թվում և ԳՔ-ՄԴ, ԲԱՀՔ, ԲԱՀՔ-ԱՍ, ՄՍ, ԱԱՍ,
  • Որակի հսկման պահանջների կատարում,
  • Աշխատանքի համապատասխանություն ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019-ի և այլ ստանդարտների պահանջներին,
  • Մեթոդի վավերացման և մշակման ժամանակ աջակցության ցուցաբերում,
  • Փորձերի ընթացքի գրանցում և զեկույցների պատրաստում,
  • Քիմիական լուծույթների պատրաստում նորմատիվային փաստաթղթի համաձայն,
  • Սարքերի ու լաբորատոր գոտու մաքրության պահպանում և կազմակերպում,
  • Հաճախորդների և կազմակերպության վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանում,
  • Փորձարկումների վերաբերյալ շարժի քարտի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի լրացում,
  • Պաշտոնից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն քիմիայի ոլորտում,
  • Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի (ՊԱՐՏԱԴԻՐ Է),
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Երկկողմանի տրանսպորտ (Երևան - Լաբորատորիա (գյուղ Նոր Գյուղ) - Երևան),
  • Ընկերության կողմից ապահովված ընդմիջում։

Աշխատավայրը գտնվում է Կոտայի մարզի Նոր Գյուղ գյուղում։ Լաբորատորիան կազմակերպում է Երևանից երկկողմանի ուղևորափոխադրում։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, գ. Նոր Գյուղ, 6-րդ փ., 1 շ.
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060460076

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ի սկզբանե նախագծվել և կառուցվել է Պատշաճ Լաբորատոր Գործունեություն (GLP-Good Laboratory Practice) և ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտներին համապատասխան: Լաբորատոր համալիրն իրենից ներկայացնում է հինգ հարկանի շինություն 3662քմ հողատարածքի վրա, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում