Քիմիկ
ՖՌԱԳ
Նկարագրություն
Փնտրում ենք քիմիկի, ով ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ, կարող է գրագետ և պատասխանատվությամբ իրականացնել իր աշխատանքը և պատրաստ է միանալ մեր պրոֆեսիոնալ թիմին։
Քիմիկ մասնագետը պատասխանատու կլինի արտադրական գործընթացների ընթացքում անհրաժեշտ քիմիական աշխատանքների, չափումների և վերլուծությունների իրականացման համար։ Աշխատանքը պահանջում է բարձր ուշադրություն, ճշգրտություն և մասնագիտական մոտեցում։
Մենք փնտրում ենք աշխատակցի, ով կարող է աշխատել սահմանված ընթացակարգերին համապատասխան, պահպանել աշխատանքի անվտանգության և հիգիենայի կանոնները, ճիշտ օգտագործել անհրաժեշտ սարքավորումները և ժամանակին ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները։
Պարտականություններ
- Ավտոքիմիայի և կենցաղային քիմիայի արտադրանքի պատրաստում՝ ըստ հաստատված բաղադրատոմսերի
- Քիմիական հումքի կշռում, չափաբաժինների հաշվարկ և խառնում
- Արտադրական գործընթացի և սարքավորումների վերահսկում
- Պատրաստի արտադրանքի որակի ստուգում
- Արտադրանքի նմուշների վերցում և լաբորատոր ստուգումների իրականացում
- Արտադրական գործընթացի ընթացքում առաջացած խնդիրների բացահայտում և լուծում
- Արտադրական գրանցումների և անհրաժեշտ հաշվետվությունների վարում
- Քիմիական նյութերի հետ աշխատանքի անվտանգության կանոնների պահպանում
Պահանջներ
-
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ քիմիայի, քիմիական տեխնոլոգիայի կամ հարակից ոլորտում
-
Աշխատանքային փորձը պարտադիր է
-
Քիմիական հումքի և բաղադրիչների հետ աշխատելու հմտություն
-
Պատրաստի արտադրանքի որակի վերահսկման հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝
- Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–18:00
- Շաբաթ՝ 09:00–13:00
ՖՌԱԳ ընկերությունը Eurolub յուղերի, Little trees բուրավետիչների, Tecnecօ զտիչների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում