Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Քարտուղար/Գործավար

Սեքյուրիթի Գրուպ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 150,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
25.07.2026

Նկարագրություն

«Սեքյուրիթի Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Քարտուղար/ Գործավարի՝ առկա համակարգված գործընթացների վարման համար։

Փնտրում ենք համակարգային մտածողություն ունեցող աշխատակից ընկերության գործավարության և վարչական գործընթացների արդյունավետ կազմակերպման և վերահսկման համար։

Պարտականություններ

  • Գործավարության վարում (մուտքային/ելքային փաստաթղթեր, գրանցում, հաշվառում, արխիվ),
  • Փաստաթղթերի և առաջադրանքների կատարման ժամկետների վերահսկում, ծառայողական նյութերի պատրաստում (նամակներ, տեղեկանքներ, ակտեր),
  • Տվյալների բազաների վարում (օբյեկտներ, հաճախորդներ), էլեկտրոնային փոստի վարում։
  • Թվային արխիվի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպում
  • Գործընթացների պլանավորում՝ հանդիպումների և ժողովների կազմակերպում, օրացույցի վարում (Google/Outlook), վերջնաժամկետների վերահսկում

  • Հհաշվետվությունների պատրաստում (Excel/Google Sheets)

Պահանջներ

  • Microsoft Office, Google Workspace և «Cloud» ծրագրերով աշխատելու կարողություն

  • Տվյալների և ֆայլային համակարգերի հիմունքների իմացություն

  • CRM համակարգերի (Bitrix24, amoCRM) և ավտոմատացման գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09։00-18։00 (1 ժամ ընդմիջում) աշխատանքային օրերին։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։ Աշխատավարձը 150000 դր․ փորձաշրջանում։ Հիմնական աշխատավարձը՝ կախված հմտություններից։

Ընկերության մասին
address
Հասցե
Խանջյան 13/3
address
Աշխատակիցների քանակ
51-150

Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Տարածքների, արտադրական շինությունների, պահեստների և գրասենյակների պահպանություն,
  • Առևտրային կենտրոնների, ռեստորանների, ակումբների և զվարճանքի օբյեկտների պահպանություն,
  • Առանձնատների, բնակարանների և գույքի պահպանություն,
  • Բեռնափոխադրման ուղեկցման ծառայություններ՝այդ թվում ժամանակավոր կայանման վայրերում,
  • Ֆիզիկական անձանց կյանքի և առողջության պաշտպանություն, անհատական պահպանություն, թիկնապահություն,
  • Պահպանվող օբյեկտների և մասսայական միջոցառումների անցկացման վայրերի հասարարկական կարգի պահպանում,
  • Պահպանության ծառայություններ բժշկական հաստատություններին
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում