Քարտուղար / օֆիս մենեջեր
"Դիզ Բենտ" ՍՊԸ
Նկարագրություն
"Դիզ Բենտ" ՍՊ Ընկերությունը փնտրում է ռուսաց լեզվի գերազանց իմացությամբ քարտուղար/օֆիս մենեջերի։
Պարտականություններ
-
Ներքին և արտաքին նամակագրության պատրաստում, գրանցում, ուղարկում և ստացում։
-
Փաստաթղթերի (հրամաններ, հաշվետվություններ, պայմանագրեր, նամակներ) ձևակերպում, խմբագրում և ստուգում։
-
Էլեկտրոնային և թղթային արխիվների պահպանում, դասակարգում և համակարգում։
-
Ժողովների արձանագրությունների պատրաստում։ Օրակարգի կազմում և նյութերի նախապատրաստում։
-
Մասնակիցների տեղեկացում, նիստերի ժամանակացույցի կազմում։
-
Հեռախոսազանգերի ընդունում և ուղղորդում, հաղորդագրությունների գրանցում։
-
Էլ. նամակների ընդունում և բաշխում, առաջնահերթ նամակների վերահասցեավորում։
-
Գրասենյակային պարագաների հաշվառում և համալրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, կառավարման կամ լեզվաբանության ոլորտներում),
- Նմանատիպ պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (կոորդինատոր, գործադիր օգնական, քարտուղար, գրագիր),
- Ռուսերեն լեզվի բանավոր և գրավոր ԳԵՐԱԶԱՆՑ իմացություն,
- CRM համակարգերի հետ աշխատելու փորձ,
- Բարձր բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
- MS Office-ի գերազանց իմացություն,
- Ուշադիր, ճշգրիտ, աշխատասեր և պատասխանատու,
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5/2 աշխատանքային գրաֆիկ՝ ժամը 9:00-ից մինչև 18:00: