Քարտուղար
Յազարյան Հոլդինգ
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է կազմակերպված, պատասխանատու և գրագետ քարտուղարի, ով կապահովի գրասենյակի ընթացիկ աշխատանքների սահուն կազմակերպումը և փաստաթղթային գործընթացների պատշաճ վարումը։
Պարտականություններ
- Պաշտոնական նամակագրության իրականացում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
- Փաստաթղթաշրջանառության վարում և վերահսկում
- Գրասենյակային ընթացիկ գործընթացների կազմակերպում
- Հանձնարարականների և վերջնաժամկետների վերահսկում
- Հանդիպումների, զանգերի և աշխատանքային հաղորդակցության կազմակերպում
- Հաստիքից բխող այլ վարչական և կազմակերպչական գործառույթների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն՝ գրավոր և բանավոր
- Գրագետ գրավոր և բանավոր խոսք
- Գործարար վարվելակարգի և պաշտոնական հաղորդակցության կանոնների իմացություն
- MS Office ծրագրերի խորացված իմացություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- Վերջնաժամկետներին հետևելու և միաժամանակ մի քանի գործընթաց համակարգելու ունակություն
- Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
Հավելյալ նշումներ
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ։
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։