Պրոմոութեր / Գործընկերների ներգրավման մասնագետ
Լեյդի - Զոն
Նկարագրություն
Lady Zone-ը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և նախաձեռնող աշխատակիցների՝ Lady Zone Benefit ծրագրի շրջանակում նոր գործընկերների ներգրավման համար։
Աշխատանքը շրջիկ բնույթի է և նախատեսում է այցելություններ Երևանի տարբեր համայնքներում գործող բիզնեսներ՝ գեղեցկության սրահներ, հագուստի խանութներ, առևտրի և սպասարկման կետեր, ինչպես նաև այլ ոլորտների կազմակերպություններ։
Պարտականություններ
-
Այցելել Երևանի տարբեր համայնքներում գործող բիզնեսներ՝ ըստ նախապես սահմանված տարածքների։
-
Ներկայացնել Lady Zone Benefit ծրագիրը և համագործակցության առավելությունները։
-
Առաջարկել բիզնեսներին միանալ ծրագրին՝ որպես գործընկեր։
-
Վարել բանակցություններ և քննարկել համագործակցության պայմանները։
-
Հաստատել կապեր պոտենցիալ գործընկերների հետ և ապահովել հետագա հաղորդակցությունը։
-
Ներկայացնել կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները։
Պահանջներ
-
Հաղորդակցման և բանակցություններ վարելու լավ հմտություններ։
-
Ակտիվություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն։
-
Գրագետ և հստակ խոսք։
-
Տարբեր մարդկանց հետ հեշտությամբ շփվելու կարողություն։
-
Վաճառքի, սպասարկման կամ պրոմոութերական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
-
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր։
-
Աշխատաժամանակ՝ օրական 8 ժամ։
-
Աշխատանքի վայր՝ Երևան, տարբեր համայնքներ։
-
Աշխատավարձ՝ ամսական մինչև 200,000 ՀՀ դրամ։
Zone հոլդինգը մեծ ընկերություն է, որի մեջ ներառված է - Lady zone հատուկ կանանց և աղջիկների համար մարզասրահների ցանցը, Sun bath zone-ը ` արևայրուքի լավագույն վայրը աղջիկների և երեխաների համար, - Roof zone կոկտեյլ բառը, որտեղ մարդիկ կարող են անցկացնել իրենց միջոցառումները և ժամանցը: