Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Professional Marketing Specialist

Coffeeshop Company Yerevan

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
29.07.2025

Աշխատանքային նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու Մարքեթինգի մասնագետի, ով կղեկավարի ընդհանուր մարքեթինգային ռազմավարությունը, կապահովի բրենդի ճանաչելիությունը, կմշակի ակցիաներ, համագործակցություններ և աջակցող մարքեթինգային նյութեր։ Դուք կաշխատեք համագործակցելով մեր սոցիալական մեդիայի թիմի հետ, սակայն ձեր դերը գերազանցում է առցանց գովազդը՝ ընդգրկելով ամբողջական շուկայավարումը սրճարան/ռեստորան ոլորտում։

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն՝ համահունչ բրենդի դիրքավորմանը

  • Հետևել շուկայի միտումներին, մրցակիցներին և հաճախորդների վարքագծին

  • Կազմակերպել և ղեկավարել պրոմո ակցիաներ, ծրագրեր, խթանիչ արշավներ

  • Աշխատել սոցիալական մեդիայի թիմի հետ՝ ապահովելով բովանդակության և ընդհանուր ռազմավարության ներդաշնակություն

  • Աջակցել դիզայնի, տպագիր նյութերի, փաթեթավորման և մենյուի մարքեթինգային մշակմանը

  • Մշակել համագործակցություններ, արշավներ և փիառ ակցիաներ

  • Կառավարել բյուջե և գնահատել մարքեթինգային ակտիվությունների արդյունավետությունը

  • Կազմել հաշվետվություններ և վերլուծություններ՝ հիմք ընդունելով արդյունքները

Պահանջներ

  • Մարքեթինգի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ

  • Ցանկալի է մարքեթինգային փորձ սրճարանների, ռեստորանների կամ հյուրընկալության ոլորտում

  • Մարքեթինգային ռազմավարության, սպառողական վարքագծի և բրենդինգի իմացություն

  • Ուշադիր, նախաձեռնող և կազմակերպված աշխատանքային մոտեցում

  • Տիրապետում մարքեթինգային գործիքների (օր․՝ Canva, Excel, Meta Ads, Google Docs, հետազոտական հարթակներ)

  • Անգլերեն և Ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։

Ցանկալի հմտություններ

  • Համագործակցության հմտություններ՝ տարբեր բաժինների, մատակարարների և թիմերի հետ

  • Փորձ՝ ոլորտային համագործակցությունների, influencer-ների կամ գործընկերական արշավների ձևավորման մեջ

Դիմեք հիմա և միացեք մի թիմի, որտեղ մարքեթինգը ոչ միայն գովազդ է, այլ ստեղծագործության և ռազմավարության համադրություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Ամիրյան մասնաճյուղ (Ամիրյան 4/5), Հյուսիսային պողոտա մասնաճյուղ (Հին Երևանցի 2), Կասկադ մասնաճյուղ (Թամանյան 3/1), Թումանյան մասնաճյուղ (Թումանյան 21/24)
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
077108364
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար

Ունե՞ք մարքեթինգի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։ *

Այս դաշտը պարտադիր է

Աշխատել ե՞ք երբևէ սրճարան, ռեստորան կամ հյուրընկալության ոլորտում մարքեթինգով։ *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում