Պրոդուկտ մենեջեր
Արիկո-Գոռ ՓԲԸ
Նկարագրություն
Կառավարել և զարգացնել տետրերի ու ալբոմների տեսականին՝ վերլուծելով առկա վաճառքը և ստեղծելով պահանջարկ ունեցող, շահութաբեր նոր ապրանքատեսակներ
Պարտականություններ
- Վերլուծել տետրերի և ալբոմների վաճառքը՝ ըստ ապրանքատեսակի, գնորդի և սեզոնի.
- Բացահայտել վաճառքի աճ կամ նվազում ունեցող տեսակները և ներկայացնել առաջարկություններ.
- Ուսումնասիրել Հայաստանի շուկան, տեղական ու ներմուծվող մրցակիցների տեսականին, գները, որակը և ձևավորումները.
- Հետևել դպրոցականների ու երիտասարդների նախասիրություններին՝ շապիկների դիզայնի, թեմաների և ձևաչափերի առումով.
- Մշակել նոր հավաքածուների և ապրանքատեսակների գաղափարներ՝ դպրոցական ու առարկայական տետրերից մինչև նկարչական ալբոմներ և էսքիզների տետրեր.
- Պատրաստել հստակ տեխնիկական առաջադրանքներ դիզայներների և արտադրության համար՝ սահմանելով ձևաչափը, թերթերի քանակը, թղթի ու շապիկի պահանջները, ամրացման և հարդարման տարբերակները.
- Հաշվապահության և արտադրության պատասխանատուների հետ հաշվարկել մեկ միավորի ինքնարժեքը, առաջարկվող վաճառքի գինը և շահութաբերությունը.
- Կազմակերպել փորձնական խմբաքանակների թողարկումը, հավաքել արձագանքները և առաջարկել հետագա արտադրության ծավալները.
- Վերահսկել ապրանքի ամբողջ ընթացքը՝ գաղափարից մինչև վաճառք, թարմացում կամ տեսականուց հանում.
- Պահեստի և վաճառքի պատասխանատուների հետ մշակել դանդաղ վաճառվող մնացորդների նվազեցման առաջարկներ.
- Մասնակցել հիմնական մեծածախ գնորդների, դիստրիբյուտորների և խանութների հետ հանդիպումներին.
- Հավաքել գնորդների առաջարկները և դրանց հիման վրա նախաձեռնել արտադրանքի բարելավումներ.
- Մշակել նոր տեսականու ներկայացումներ, կատալոգներ և վաճառքի հիմնավորումներ.
- Օգնել վաճառքի թիմին ներկայացնել արտադրանքի առավելությունները՝ որակ, դիզայն, գին և գնորդի համար շահավետություն.
- Գնահատել հաճախորդի ապրանքանիշով արտադրության և անհատական պատվերների հնարավորությունները։
Պահանջներ
Կրթություն
- բարձրագույն, միջին մասնագիտական
Աշխատանքային փորձ
- Առնվազն 3 տարվա փորձ ապրանքի, տեսականու կամ կատեգորիայի կառավարման ոլորտում.
- Փորձ գրենական պիտույքների, թղթե արտադրանքի, տպագրության, հրատարակչության կամ ոչ պարենային ապրանքների ոլորտում։ Արտադրական միջավայրում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Պարտադիր հմտություններ
- Արտադրանքի տեխնիկական բնութագրերը հասկանալու կարողություն՝ թղթի խտություն, սպիտակություն, ձևաչափեր, ամրացման տեսակներ, տպագրություն և շապիկի հարդարում
- Վաճառքի, ինքնարժեքի, շահութաբերության և պահեստային մնացորդների վերլուծության հմտություններ.
- Excel-ի կամ Google Sheets-ի լավ իմացություն.
Ցանկալի հմտություններ
- Զարգացած տեսողական ճաշակ և հստակ տեխնիկական առաջադրանք ձևակերպելու կարողություն.
- Գնորդների հետ հաղորդակցվելու, բանակցություններին մասնակցելու և առաջարկները հիմնավորելու հմտություններ.
- Հայերենի լավ իմացություն։ Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- 6 օրյա, ժամը 9․00-ից 18-00, շաբաթ օրը՝ ժամը 9․00-ից 15-00