Պրոդուկտ / Brand մենեջեր
Հախվերդյան Հոլդինգ
Նկարագրություն
Հախվերդյան Հոլդինգում անհրաժեշտ է Պրոդուկտ/Brand մենեջեր, ով պատասխանատու կերպով կիրականացնի Կազմակերպության Պրոդուկտի զարգացման, շուկայավարման ռազմավարությունների, մարքեթինգի և հաղորդակցության հետ կապված գործընթացները:
Պարտականություններ
- Պրոդուկտի մատակարարման շղթայի կառավարում՝ ներքին և արտաքին շուկաների մոնիթորինգից մինչև վաճառք։
- Պրոդուկտի զարգացման ռազմավարության մշակում և իրականացում։
- Շուկայի, սպառողների պահանջների, մրցակիցների ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն, հաշվետվությունների կազմում։
- Պրոդուկտի զարգացման ծրագրերի պլանավորում, ժամկետների սահմանում և վերահսկում։
- Գործընկերների հետ համագործակցություն, նոր գործընկերների ներգրավում։
- Արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունների իրականացում։
- Ապրանքների ներմուծման համար արդյունավետ ռազմավարական պլանավորման մշակում և իրականացում։ Ապրանքների պատվերների իրականացում (import/expoert)։
- Մարքեթինգային արշավների կազմակերպում և մասնակցություն, գովազդային, դիզայներական և վաճառքի թիմերի հետ սերտ համագործակցություն:
- Պրեզենտացիաների, միջոցառումների, պրոմո-ակցիաների, գովազդների կազմակերպում:
- Վաճառքների ցուցանիշների վերհսկում և հաշվետվությունների կազմում:
- Բրենդի միասնական ոճի ու շուկայում դիրքավորման ապահովում:
- Հաճախորդների հետ ակտիվ կապի պահպանում, արձագանքների հիման վրա թերությունների վերլուծություն և բարելավման ծրագրերի մշակում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն:
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ:
- Վերլուծական մտածողություն:
- Ստեղծագործական մոտեցում:
- Ժամանակի և նախագծերի կառավարում:
- Տվյալների վերլուծության և հետազոտական գործիքների իմացություն
- Թիմում աշխատելու կարողություն:
- MS Office / Excel /իմացություն
- Հայերենի, ինչպես նաև ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
- Առնվազն 1-2 տարվա աշխ.փորձ շուկայական հետազոտությունների, վերլուծությունների ոլորտում:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա,
- Աշխատավայրը՝ Նոր-Նորք 4-րդ զ/ծ,
- Արտոնություններ՝ անվճար ընդմիջման և կայանման հնարավորություն,
- Ամսվա ընթացքում վճարովի հանգստյան օրեր,
- Պարգևատրման համակարգ։
«Հախվերդյան Հոլդինգ» ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է ամենախոշոր կազմակերպություններից մեկը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին` Վիլիկ Հախվերդյանի կողմից:
Ընկերությունն առաջին անգամ հայկական շուկային է ներկայացրել նոր տեխնոլոգիաներով արտադրված շենքերի արտաքին ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտային պանելներ, դռների, պատուհանների, ինչպես նաև՝ ապակեպատ ֆասադների ալյումինե պրոֆիլներ, օրգանական ապակիներ, պոլիկարբոնատե թերթեր, արդյունաբերական նշանակության չժանգոտվող պողպատյա թիթեղներ և խողովակներ, գովազդային նշանակության նյութեր և մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնք նոր շունչ հաղորդեցին արդի շինարարության ոլորտներին:
Այժմ ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս ավելի քան 35 000 անուն ապրանքատեսականիով:
«Հախվերդյան Հոլդինգ» Ընկերությունը հանդիսանում է ոլորտի մի շարք հայտնի արտերկրյա ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են` MARGA CIPTA (Ինդոնեզիա), DONJOY (Չինաստան), RITRAMA (Մեծ Բրիտանիա) ,MACROLUX (Շվեյցարիա), PALRAM (Իսրայել), PLASTILUX (Ռուսաստան) , FLEXIDOOR (Պորտուգալիա), ALCAN (Գերմանիա), ALCOTEK (Ռուսաստան)և այլն :
Ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական այլ հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպես օրինակ` MACO (Ավստրիա), G-U (Գերմանիա), MEDOS (Լեհաստան), ALUMINCO (Հունաստան), և այլն:
Բացի վերոնշյալից, «Հախվերդյան Հոլդինգ» Ընկերությունը 1991- թվականից ի վեր մասնագիտացված է դռների և պատուհանների, ապակեպատ ֆասադների, ապակյա տանիքների և հատակների, բազրիքների, ապակյա կոնստրուկցիաների , արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների , ինչպես նաև՝ գովազդային վահանակների, տուփերի և տառերի պատրաստման մեջ: