Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
30.10.2026

*Կարդա՛լ ամբողջական նկարագրություն

Նկարագրություն

GSS-ն ընդլայնում է թիմը՝ փնտրում է պրոյեկտի վաճառքի մենեջերներ։

"GSS"-ը ինժերենական ընկերություն է, որը զբաղվում է արևային և հողմային (քամու) կայանների տեղադրումով, ջեռուցման, ջերմային, շանթապաշտպանության համակարգերի և էլեկտրոմաբիլների վաճառքով։

Ի՞նչ է սպասվում Ձեզանից

  • Հաճախորդների հետ աշխատանք՝ սկսած բազայի ձևավորումից մինչև երկարաժամկետ համագործակցություն,
  • Բիզնեսի աճի նպատակով բանակցություններ և անհատականացված առաջարկների մշակում,
  • Տեխնոլոգիական լուծումների ներդրում՝ հաճախորդների խնդիրները վերածելով հնարավորությունների,
  • Թիմային նախագծերում ստեղծագործական մասնակցություն։

Ձեր առավելությունները

  • Փորձ՝ վաճառքի / պրոյեկտների ղեկավարման / բիզնեսի ոլորտում 5+ տարի (խիստ ցանկալի),
  • Կարողություններ՝ համոզիչ խոսք, տվյալների վերլուծություն, ժամանակի օպտիմալ կառավարում,
  • Լեզուներ՝ հայերեն (գերազանց), ռուսերեն/անգլերեն՝ որպես բոնուս,
  • Խառը հմտություններ՝ Excel-ից մինչև բարդ բանակցություններ։

* Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Ի՞նչ ենք առաջարկում

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10:00 - 18:00,
  • Հիմնական աշխատավարձ՝ 300,000 - 500,000դր (ֆիքսված + տոկոս) 3 ամիս անց,
  • Փորձաշրջան՝ 3 ամիս (վարձարտրվող՝ անհամեմատ տարբերվող հիմնականից),
  • Աճ՝ կրթություն, կարիերայի արագ առաջխաղացում,
  • Մթնոլորտ՝ երիտասարդ թիմ, անմիջական, առողջ միջավայր։

Առաջին քայլը Ձերն է!

GSS-ն արժեքավորում է նորարարությունը և նպաստում է աշխատակիցների պրոֆեսիոնալ զարգացմանը: Միացեք մեր թիմին ու դարձեք մեր հաջորդ հաջողության պատմությունը:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Մայիսի 9 փ․ 24/5
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
093722442

2010թ․-ից ի վեր խնայողության տարատեսակ համակարգերի մշակման և տարածման գործում մեր մասնագետների ներգրավվածությունը 2016թ․-ին հանգեցրեց ՋիԷսԷս (GSS: Global Saving Systems, թարգմանաբար՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ընկերության ձևավորմանը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը: Իսկ երբ նույն թվականի վերջին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ մեր գաղափարներն ավելի արագ կյանքի կոչելու համար: Եվ արդեն շուրջ 9 տարի է մեր ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ ...

Մեր շնորհիվ հարյուրավոր էներգասպառողներ՝ ՀՀ բոլոր մարզերում, դարձել են ինքնավար արտադրողներ: Ինչի արդյունքում նրանք զերծ են մնում էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական գնաճից և վերջին չորս և հաջորդ 25 տարիների ընթացքում մթնոլորտ չի արտանետվելու շուրջ 2.601.984 տոննա CO2:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում