
Փրկարարական բաժնի ղեկավար
Ջրաշխարհ
Նկարագրություն
«Ջրաշխարհ»-ն աշխատանքի է հրավիրում փրկարարական բաժնի ղեկավարի:
Պարտականություններ
- Կազմակերպում և ղեկավարում է փրկարարական բաժնի աշխատանքները,
- Պարտավոր է հետևել փրկարարների որակյալ աշխատանքին,
- Պարտավոր է անցկացնել ամենօրյա պարապունքներ և գնահատել փրկարարների գիտելիքների մակարդակը և պատրաստվածությունը,
- Պատասխանատու է Ջրայգու բացման և փակման համար,
- Պատասխանատու է Ջրայգու՝ սահուղիների գրաֆիկի համար,
- Պատասխանատու է բարձր մասնագիտական հմտություններով փրկարարների որակավորման և ընտրության համար,
- Պարտավոր է ապահովել հաճախորդներիի անվտանգությունը Ջրայգում,
- Աշխատանքից բխող այլ պարտականաթյունների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն և/կամ լողորդի որակավորում,
- Աշխատանքային փորձ / լողի մարզիչ, թիմի առաջնորդ․․․/,
- Գերազանց լողալու կարողություն,
- Առաջին բուժօգնության տիրապետում,
- Ֆիզիկական պատրաստվածություն,
- Փրկարարական տեխնիկայի տիրապետում ջրում,
- Ղեկավարման հմտություն
- Սթրեսակայունություն, լարված իրավիճակներ հարթելու փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Երևանի ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: Ջրաշխարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: