
Փրկարար՝ բացօթյա լողավազաններում
Ջրաշխարհ
Նկարագրություն
«Ջրաշխարհ»-ը աշխատանքի է հրավիրում ջրային փրկարարների՝ բացօթյա լողավազաններում:
Պարտականություններ
- Չլքել սահմանված դիտակետերը,
- Հետևել հաճախորդների անվտանգությանը լողավազաններում,
- Ուշադիր լինել ռադիոկապին, խնդրի դեպքում զգուշացնել վերադասին,
- Հաճախորդների նկատմամբ ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և բարեկիրթ վերաբերմունք,
- Կատարել հաստիքից բխող այլ հանձնարարություններ:
Պահանջներ
- Ցանկալի է բարձրագույն կրթություն և/կամ լողորդի որակավորում,
- Աշխատանքային փորձը կդիտվի՝ որպես առավելություն,
- Գերազանց լողալու կարողություն,
- Առաջին բուժօգնության տիրապետում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 11:00-19:00 կամ 14:00-19:00:
Աշխատավարձը մրցունակ է։
Երևանի ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: Ջրաշխարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: