Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տպագրական տեխնոլոգ և արտադրության պլանավորման մասնագետ

ԼԵՅԲԼ ՆԵՍԹ ՍՊԸ

Աշխատավայր` Թաիրով, Փարաքար
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Արտադրություն, Գործառնություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
04.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու, վերլուծական մտածողությամբ և տեխնիկական գիտելիքներով մասնագետի, ով կդառնա կապող օղակ վաճառքի, դիզայնի և արտադրության միջև՝ ապահովելով յուրաքանչյուր պատվերի ճիշտ տեխնոլոգիական պլանավորումն ու կազմակերպումը։

Պարտականություններ

  • Վերլուծել հաճախորդների պատվերներն ու տեխնիկական պահանջները։
  • Ընտրել յուրաքանչյուր պատվերի համար ամենաարդյունավետ տպագրական տեխնոլոգիան (Թվային, Ֆլեքսոգրաֆիկ կամ Օֆսեթ)։
  • Որոշել արտադրության օպտիմալ տեխնոլոգիական գործընթացը։
  • Հաշվարկել նյութերի ծախսը և արտադրության ինքնարժեքը։
  • Կատարել պատվերների գնահաշվարկ։
  • ERP/MIS համակարգում ստեղծել արտադրական պատվերներ և Job Ticket-ներ։
  • Պլանավորել արտադրական գործընթացը և մեքենաների ծանրաբեռնվածությունը։
  • Համակարգել աշխատանքը արտադրության ղեկավարի, վաճառքի և դիզայնի բաժինների հետ։
  • Ապահովել, որ արտադրություն փոխանցվող յուրաքանչյուր պատվեր լինի ամբողջական և տեխնիկապես ճիշտ պատրաստված։
  • Վերլուծել արտադրական գործընթացները և առաջարկել արդյունավետության բարձրացման լուծումներ։
  • Մասնակցել նոր տեխնոլոգիաների և արտադրական գործընթացների ներդրմանը։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ տպագրական, փաթեթավորման կամ պիտակների արտադրության ոլորտում 3 տարի։
  • Լավ գիտելիքներ թվային, ֆլեքսոգրաֆիկ և/կամ օֆսեթ տպագրական տեխնոլոգիաներից։
  • Վերլուծական և տեխնիկական մտածողություն։
  • Պլանավորման և կազմակերպչական բարձր ունակություններ։
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Տեխնիկական որոշումներ ինքնուրույն կայացնելու կարողություն։
  • Համակարգչային լավ գիտելիքներ (MS Office)։
  • ERP/MIS համակարգերի փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Անգլերենի իմացությունը պարտադիր է։
  • Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Թաիրով, Փարաքար

«Լեյբլ Նեսթ» ՍՊԸ-ն ժամանակակից տպագրական ընկերություն է, որը մասնագիտացած է բարձրորակ պիտակների արտադրության մեջ։

Ընկերությունը ներկայումս ձևավորում է թիմ՝ ներգրավելով ոլորտի մասնագետների և ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ապահովելու ճշգրիտ, արդյունավետ և բարձր ստանդարտներին համապատասխան տպագրական լուծումներ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Training program adroad
Ուսում արտերկրում
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում