
Պրեսելլեր
C and F Co LLC
Նկարագրություն
Սի ըն Էֆ Քո ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի, բանակցելու հմտություններ ունեցող տղաների, ովքեր պատրաստ են զբաղվելու ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ վաճառքով
Պարտականություններ
- Ընկերության ապրանքատեսականու ներկայացում խանութներում
- Պատվերների գրանցում
- Դասավորվածության ստուգում
- Բանակցությունների վարում խանութների ներկայացուցիչների հետ
- Նոր բացված խանութների հետ համագործակցելու կարողություն
Պահանջներ
- Ունենալ կիրթ խոսք
- լինել համբերատար և ոչ կոնֆլիկտային
- Սովորելու պատրաստակամությամբ
- Տարիքը մինչև 30 տարեկան
Հավելյալ նշումներ
ԱՆՁՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: