Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պրեմիում մենեջեր

Ameriabank

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 14.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Բանկի ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում:

Պարտականություններ

  • Տրամադրել խորհրդատվություն և պատշաճ կերպով ներկայացնել Բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն
  • Բացել բանկային, ավանդային, քարտային հաշիվներ, կազմել հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը
  • Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով ( այդ թվում Բանկային օպերացիոն համակարգ, CRM տվյալների բազա)
  • Վարել ժամկետային ավանդների բազան, կանխել հնարավոր արտահոսքերը և նպաստել բազայի աճին
  • Հետևել հաճախորդի հաշիվների շարժերին, և անհրաժեշտության դեպքում առաջարկել (վաճառել) նոր բանկային ծառայություն
  • Հետևել Հաճախորդի կողմից կատարվող յուրաքանչյուր գործարքին` բիզնես գործընթացի սկզբից մինչև ավարտ
  • Հանդիսանալ միջնորդ օղակ «հաճախորդ-բանկի ստորաբաժանումներ» հարաբերությունների ընթացքում
  • Ընդունել հաճախորդի դիմում/հայտ բանկային ցանկացած ծառայության մատուցման համար
  • Հաճախորդներին տրամադրել խորհրդատվության վճարային փաստաթղթեր լրացնելիս
  • Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածք, տեղեկանք և այլ տեղեկատվական նյութեր
  • Տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը
  • Ստանալ հաճախորդի կողմից հեռահաղորդակցման միջոցներով (հեռախոս, ֆաքս, էլ-փոստ) հանձնարարականներ
  • Ընդունել հաճախորդների հեռախոսազանգերը
  • Զարգացնել կցված հաճախորդների՝ տրամադրելով նոր ծառայություններ, ակտիվորեն մասնակցել նոր հաճախորդների ներգրավմանը
  • Ընդունել և բաժնի/վարչության ղեկավարին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ
  • Ներկայացնել օրվա ընթացքում կատարված գործառնությունները ավագ/գլխավոր պրեմիում մենեջերին կամ ղեկավարին` ստուգման նպատակով
  • Կանխիկ գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ կանխիկ դրամի ստացում և ավելցուկի վերադարձ
  • Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում
  • Արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում
  • Հաճախորդների կողմից ներկայացված վճարման հանձնարականների ընդունում և կատարում
  • Բանկային գործարքների գծով միջնորդավճարների գանձում
  • Պլաստիկ քարտերի սպասարկում POS TERMINAL սարքի միջոցով

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում
  • Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում
  • Բանկային գործի և հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների իմացություն
  • Բանկային և քաղաքացիական օրենսդրության տարրական գիտելիքներ
  • MS Word, Excel, «AS-Bank 4.0 Գործառնական օր» համակարգչային ծրագրերի իմացություն
  • Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ
  • Բանակցման հմտություններ
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ

Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում