Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

PR և միջոցառումների կազմակերպիչ

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 12.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է արհեստավարժ PR մասնագետի, ով կմիանա մեր Մարքեթինգի թիմին

Նկարագրություն

  • Հաղորդակցման ռազմավարությունների, միջոցառումների պլանավորում և իրականացում
  • Արդիական, համոզիչ հրապարակումների և թարմացումների ստեղծում սոցիալական ցանցերում
  • Բարձրորակ, տեղեկատվական և հետաքրքիր մամլո հաղորդագրությունների, կից նյութերի մշակում և թողարկում
  • Լրատվամիջոցների հետ աշխատանքային կապերի պահպանում և զարգացում
  • Գովազդային միջոցառումների նյութերի կազմում
  • Գովազդային միջոցառումների, կոնֆերանսների, այցերի և ցուցահանդեսների կազմակերպում
  • Կազմակերպության ներքին միջոցառումների կազմակերպում և իրականացում
  • Կազմակերպության CSR միջոցառումների պլան մշակում
  • Կազմակերպության CSR միջոցառումների կազմակերպում՝ ըստ պլանի
  • Շնորհանդեսների, հոդվածների, հաշվետվությունների և տեղեկությունների ստեղծում ընկերության կայքերի, բլոգերի և սոցիալական կայքէջերի համար
  • Ամսական և տարեկան գործունեության հաշվետվությունների մշակում
  • Միջոցառումների ամենամյա օրացույցների վարում
  • Հաճախակի Brainstorming-ների կազմակերպում և ակտիվ համագործակցություն թիմի հետ՝ նոր գաղափարների և ռազմավարությունների մշակման նպատակով
  • Մարդկային ռեսուրսների կառավարման թիմի հետ ներքին միջոցառումների կազմակերպման աշխատանքների սինխրոնիզացում
  • Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
  • Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում

Պարտականություններ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, սոցիոլոգիայի, հանրային կապերի, կառավարման կամ հարակից ոլորտներում
  • 2+ տարվա փորձ PR , հանրային կապերի, հաղորդակցման կամ մոտ ոլորտներում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման անթերի հմտություններ
  • Գրելու և նյութի ստեղծման զարգացած հմտություններ
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • MS Word, Excel, PowerPoint–ի գերազանց իմացություն
  • Հանրային միջոցառումներ կազմակերպելու ունակություն
  • Հանրային խոսքի տիրապետման բարձր վարպետություն

Պահանջներ

  • Հռետորական հմտություններ
  • Հաճախորդակենտրոն և ստեղծագործ մտածելակերպ
  • Թիմային և անհատական աշխատանքի ունակություն
  • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
  • Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Ինքնամոտիվացիա և եռանդ
  • Դետալների նկատմամբ ուշադրություն
  • Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ

Լրացուցիչ տեղեկություն

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ

Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր

Առավելություններ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
  • Ճաշարանի առկայություն
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով)

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեինը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում