Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Փոխտնօրեն

ԱՐՆԴԱՆԵ ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գործադիր, Մենեջմենթ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
27.09.2026

Նկարագրություն

«Արնդանե» ՍՊԸ-ն ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում փոխտնօրենի՝ ընկերության գործունեության արդյունավետ կազմակերպման, աշխատանքային գործընթացների համակարգման և զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և համակարգել ընկերության առօրյա գործառնական աշխատանքները։
  • Վերահսկել ստորաբաժանումների և աշխատակիցների կողմից սահմանված աշխատանքների պատշաճ և ժամանակին կատարումը։
  • Ապահովել արտադրական և գործառնական գործընթացների արդյունավետ ու անխափան իրականացումը։
  • Մասնակցել ընկերության զարգացման ծրագրերի, աշխատանքային պլանների և ռազմավարական նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը։
  • Վերլուծել աշխատանքային գործընթացները, բացահայտել խնդիրներն ու առաջարկել դրանց արդյունավետ լուծումներ։
  • Վերահսկել արտադրական, տեխնիկական և կազմակերպչական գործընթացների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։
  • Վերահսկել նյութական և տեխնիկական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել ընկերության շահերը գործընկեր կազմակերպությունների և այլ կառույցների հետ համագործակցության շրջանակում։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն։
  • Ղեկավար կամ պատասխանատու պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես կարևոր առավելություն։
  • Արտադրական, տեխնիկական կամ գործառնական գործընթացների կառավարման փորձը ցանկալի է։
  • Վերլուծական և համակարգային մտածողություն։
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման ունակություն։
  • Պատասխանատվություն և բարձր աշխատակարգապահություն։
  • Բանակցությունների և գործնական հաղորդակցության հմտություններ։
  • MS Office ծրագրերի իմացություն։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։
  • Մասնագիտական և կառավարչական զարգացման հնարավորություն։
  • Աշխատանք փորձառու և զարգացող թիմում։
  • Մրցակցային աշխատավարձ՝ կախված թեկնածուի մասնագիտական փորձից և որակավորումից։
  • Աշխատանքի ընթացքում մասնագիտական աճի և նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն։
  • Հասցե՝ Երևան Այվազովսկի 12/7, (Էրեբունի հիվանդանոցի հարևանությամբ)

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 09:00-18:00 / հնգօրյա գրաֆիկ /

Ընկերության մասին
address
Հասցե
Այվազովսկի 12/7
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
091403401

«Արնդանե» ՍՊԸ-ն արդեն ավելի քան 20 տարի զբաղեցնում է առաջատար դիրք հայկական շուկայում՝ համակցված կերերի արտադրության ոլորտում, ներկայացնելով «Թոթլ Փիգ», սիրողական և ունիվերսալ ապրանքանիշը:

Ընկերությունն առաջնորդվում է «Որակյալ արտադրանք » կարգախոսով և արագ զարգանում է այս ուղղությամբ:

Գործունեության հիմնական ուղղություններն են՝
🔸 համակցված կերերի արտադրություն և վաճառք,
🔸 անասնաբուժական դեղորայքի և հավելումների ներմուծում:

«Արնդանե» ՍՊԸ-ն ունի փորձառու և բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ, ովքեր, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հաճախորդին տրամադրում են անվճար մասնագիտական խորհրդատվություն՝
✔️ կերակրման նորմերի ճիշտ հաշվարկ
✔️ անասնաբուժական միջոցառումների արդյունավետ պլանավորման և պատշաճ իրականացում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում