Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Power Bank կայանների սպասարկման մասնագետ

ՖԱՍՏՉԱՐՋ ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 120,000 ֏
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
10.10.2026

Նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու աշխատակցի, ով կապահովի գործընկեր տարածքներում տեղադրված PowerFull կայանների և Power Bank-երի պատշաճ վիճակն ու անխափան հասանելիությունը։

Խորացված տեխնիկական գիտելիքներ չեն պահանջվում․ կարևոր է պատասխանատվությունը, ուշադիր լինելը, գործնական մոտեցումը և սարքավորումների հետ աշխատելու պատրաստակամությունը։

Պարտականություններ

  • Ապահովել գործընկեր տարածքներում տեղադրված PowerFull կայաններում անհրաժեշտ քանակի Power Bank-երի առկայությունը,
  • Պարբերաբար ստուգել կայանների և Power Bank-երի մաքրությունը, արտաքին տեսքը և ֆիզիկական աշխատունակությունը,
  • Կայանների շահագործման ընթացքում առաջացած խնդիրների դեպքում իրականացնել նախնական ստուգում և պարզ տեխնիկական խնդիրների լուծում.
  • Աշխատել թիմի անդամների հետ համակարգված

Պահանջներ

  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Սմարթֆոնից և բջջային հավելվածներից օգտվելու հմտություն,
  • Կազմակերպվածություն և առաջադրանքները ժամանակին կատարելու կարողություն,
  • Ինքնուրույն աշխատելու և օպերատիվ որոշումներ կայացնելու ունակություն,
  • Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

  • Շաբաթական 6 օրյա հերթափոխային գրաֆիկ,
  • ժամը 10։00 – 18։00 ընկած ժամանակահատվածում օրական 4 ժամ
  • Զուտ աշխատավարձը 120,000 ՀՀ դրամ
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Նորք Մարաշ, Գ․ Հովսեփյան 32/6
address
Աշխատակիցների քանակ
16-50

PowerFull, որը հանդիսանում է Ֆաստչարջ ընկերության ապրանքանիշը, առաջարկում է հարմարավետ և ժամանակակից լուծում նրանց համար, ովքեր մշտապես ցանկանում են կապի մեջ մնալ։ Ընկերությունը տրամադրում է power bank-երի վարձակալության ծառայություն, ապահովելով շարժունակություն և տեխնոլոգիական անկախություն ցանկացած վայրում և ցանկացած պահին։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  1. Լայն ցանց – PowerFull–ը գործում է Հայաստանում շուրջ 12 քաղաքներում, ընդգրկելով ավելի քան 450 վարձակալության կայաններ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ գտնել և վերադարձնել սարքը ցանկացած խոշոր քաղաքում։
  2. Հեշտ հասանելիություն – PowerFull կայանները տեղադրված են ռեստորաններում, սրճարաններում, առևտրի կենտրոններում և այլ ժամանցի վայրերում։
  3. Շարժունակություն և ազատություն – Սարքերը փոքր, կոմպակտ և պատրաստ են օգտագործման, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի լիցքավորել հեռախոսը, պլանշետը և այլ շարժական սարք։
  4. Տեխնոլոգիական հարմարավետություն – Վարձակալությունը և վերադարձը կատարվում է հեշտ և արագ՝ մեր գործընկեր Ֆասթ Շիֆթ ընկերության FASTSHIFT հավելվածի միջոցով` առանց հավելվածում նույնականացում անցնելու։
  5. Անվտանգություն և հուսալիություն – Ընկերությունը երաշխավորում է սարքերի ճիշտ վիճակը, պարբերաբար կատարում սարքերի ստուգում և տեխնիկական սպասարկում։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Sports and yoga zone
Աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում