Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Փորձառու բարիստա

FEIN By Coffee House

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
19.07.2025

Նկարագրություն

FEIN by Coffee House-ը մեր նոր քայլն է՝ նոր շնչով պատմություն ստեղծելու համար։ Սա Coffee House-ի նոր փուլն է՝ specialty սուրճի բովարան, սուրճը արվեստ է, իսկ սպասարկումը՝ մշակույթ: Այստեղ ամեն բան պատրաստվում է տեղում՝ մանրակրկիտությամբ, ճաշակով և պրոֆեսիոնալիզմով։

FEIN-ը փնտրում է աշխատանքային փորձով բարիստաների, ովքեր կիսում են այս փիլիսոփայությունը և ցանկանում են դառնալ այն կետը, որին ամեն հաճախորդ ցանկանում է կրկին ու կրկին վերադառնալ:

Ի՞նչ է քեզ սպասվում

  • Սովորելու ես specialty սուրճի պատրաստման արվեստը՝ սկսած սուրճի կանաչ հատիկից մինչև պատրաստի ըմպելիք,
  • Աշխատելու ես հանգիստ, պրոֆեսիոնալ միջավայրում՝ թիմի հետ, որ հոգ է տանում մանրուքների մասին,
  • Կշփվես այցելուների հետ, ովքեր գնահատում են որակն ու պրոֆեսիոնալ սպասարկումը,
  • Ամեն հերթափոխին կզարգացնես քո հմտությունները։

Ի՞նչ ենք մենք առաջարկում

  • Լիարժեք վերապատրաստում,
  • Ճկուն գրաֆիկ, հարմարեցված քո առօրյային,
  • Աջակցող, պրոֆեսիոնալ թիմ,
  • Մրցունակ աշխատավարձ՝ աճի հստակ հնարավորությամբ։

Ինչո՞ւ FEIN? ☕

❤️Փորձի համար – Ստացիր գործնական փորձ և զարգացրու հաճախորդների հետ շփման հմտություններդ, որոնք կօգնեն քեզ մրցունակ լինել։

❤️Աճի համար – Սկսի՛ր որպես բարիստա և աճիր մինչև ղեկավար անսահման հնարավորություններով։

❤️Համայնքի համար – Միացի՛ր թիմի, որտեղ աշխատակիցները ընտանիք են, աջակցում ու ոգևորում են միմյանց։

❤️Կյանքի և կենսակերպի համար – Աշխատի՛ր նորաձև, դինամիկ միջավայրում՝ ճկուն գրաֆիկով, որը համապատասխանում է քո կյանքի ռիթմին և օգնում կառուցել քո ապագան։

Եթե պատրաստ ես մասնագիտական մոտեցմամբ ներկայացնել սուրճի իսկական արժեքը՝ FEIN-ը քեզ է սպասում։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում