Content Creator / Մոդել
«Շտապ ավտովաճառք»
Նկարագրություն
Փնտրում ենք Content Creator / Մոդել
Մեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունը փնտրում է ակտիվ, ներկայանալի և տեսախցիկի առջև ազատ զգացող անձի՝ սոցիալական ցանցերի համար կոնտենտ ստեղծելու և տեսանյութերում նկարահանվելու նպատակով։
Պարտականություններ
-
Նկարահանվել Instagram Reels, TikTok
-
Ներկայացնել ավտոմեքենաները և դրանց հիմնական առանձնահատկությունները
-
Մասնակցել ավտոմոբիլային կոնտենտի գաղափարների և սցենարների մշակմանը
-
Ստեղծել հետաքրքիր և ժամանակակից կոնտենտ
-
Կատարել տեսանյութերի մինիմալ մոնտաժ և խմբագրում
Պահանջներ
-
Ավտոմեքենաների վերաբերյալ միջինից բարձր գիտելիքներ և ոլորտի լավ պատկերացում
-
Մեքենաների տարբեր մոդելների, կոմպլեկտացիաների և հիմնական տեխնիկական բնութագրերի իմացություն
-
Ազատ, գրագետ և վստահ խոսք տեսախցիկի առջև
-
Ներկայանալի արտաքին և ակտիվություն
-
Ստեղծագործական մտածելակերպ
-
Տեսանյութերի մոնտաժի նվազագույն հմտություններ
-
Պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն
-
Նմանատիպ աշխատանքում նախկին փորձը պարտադիր չէ
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայր՝ Երևան
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել՝
-
CV
-
Լուսանկար (պարտադիր)
-
Սոցիալական ցանցերի էջերի հղումներ
Եթե սիրում ես մեքենաները, հետաքրքրված ես ավտոմոբիլային ոլորտով և քեզ վստահ ես զգում տեսախցիկի առջև՝ սպասում ենք քեզ մեր թիմում։
«ՇՏԱՊ ԱՎՏՈՎԱՃԱՌՔ»-ն հանդիսանում է մեքենաներ ներմուծող մասնագիտացված կազմակերպություն, որն ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ:
Մեր կազմակերպության միջոցով կարող եք պատվիրել ցանկացած մեքենա, ինչպես նոր վիճակում այնպես էլ աճուրդներից՝ չնչին վթարներով, նաև վաճառք ՀՀ-ում: