Պլանավորման մասնագետ - մեխանիկ
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված պլանավորման մասնագետ-մեխանիկ, ով կզբաղվի ընկերության տրանսպորտային միջոցների և շինարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկման ու վերանորոգման աշխատանքների պլանավորմամբ, վերահսկմամբ և հաշվառմամբ։
Պարտականություններ
- Տրանսպորտային միջոցների և շինարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկման պլանների և ժամանակացույցերի կազմում
- Պլանային և ընթացիկ վերանորոգման աշխատանքների կազմակերպում և վերահսկում
- Տեխնիկայի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն
- Տեխնիկայի սպասարկման ժամկետների վերահսկում
- Առաջացած անսարքությունների գրանցում, դասակարգում և վերանորոգման աշխատանքների պլանավորում
- Տեխնիկայի պարապուրդի պատճառների վերլուծություն և պարապուրդի նվազեցմանն ուղղված առաջարկների ներկայացում
- Տեխնիկայի տեխնիկական վիճակի և սպասարկման աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում
- Տրանսպորտային բաժնի, մեխանիկների, պահեստի, գնումների և շինարարական տեղամասերի հետ համագործակցություն
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն
- Մեխանիկի կամ համանման պաշտոնում աշխատանքային փորձ՝ ցանկալի է առնվազն 2 տարի
- Տրանսպորտային միջոցների և/կամ շինարարական տեխնիկայի տեխնիկական կառուցվածքի և շահագործման սկզբունքների իմացություն
- Տեխնիկական սպասարկման և վերանորոգման գործընթացների կազմակերպման իմացություն
- Excel-ի լավ իմացություն
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և վերլուծական մտածողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 09։00-ից 18։00-ն։
- Աշխատավարձը՝ մրցակցային
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։