Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պլանավորման մասնագետ (Արտադրություն)

PROFAL LLC

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
24.07.2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է պատասխանատու և վերլուծական մտածողությամբ Արտադրական պլանավորման մասնագետ, ով կապահովի արտադրական գործընթացների արդյունավետ պլանավորումը, ռեսուրսների օպտիմալ բաշխումը և պատվերների ժամանակին իրականացումը։

Պարտականություններ

  • Կազմել և վերահսկել արտադրական պլանները։
  • Պլանավորել պատվերների արտադրական հերթականությունը և ժամկետների պահպանումը։
  • Համակարգել աշխատանքը արտադրության, վաճառքի, նախագծային և գնումների բաժինների հետ։
  • Վերահսկել պատվերների ընթացքը արտադրական բոլոր փուլերում։
  • Մասնակցել հումքի և նյութերի պահանջարկի պլանավորմանը։
  • Վերլուծել պլանային և փաստացի ցուցանիշների շեղումները։
  • Պատրաստել հաշվետվություններ և առաջարկել գործընթացների բարելավման լուծումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ինժեներատեխնիկական, տնտեսագիտական, լոգիստիկայի կամ հարակից ոլորտում։
  • Արտադրական պլանավորման կամ օպերատիվ կառավարման ոլորտում աշխատանքային փորձ։
  • ERP համակարգերում (1C, SAP, Microsoft Dynamics կամ այլ) աշխատանքի փորձ։
  • MS Excel-ի բարձր մակարդակի տիրապետում։
  • Վերլուծական մտածողություն և կազմակերպչական հմտություններ։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն։

Կդիտարկվի որպես առավելություն

  • Փորձ արտադրական կամ շինարարական ոլորտում։
  • Lean Manufacturing, Kaizen և Continuous Improvement մեթոդաբանությունների իմացություն։
  • Ֆինանսական վերլուծության և ծախսերի պլանավորման փորձ։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում