Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պլանավորման մասնագետ

Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

Աշխատավայր` Աշտարակ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
16.07.2026

Նկարագրություն

«Արմենիա Վայն» ընկերությունը փնտրում է վերլուծական մտածողությամբ, կազմակերպված և պատասխանատու Պլանավորման մասնագետ, ով կիրականացնի արտադրական հումք-նյութերի պլանավորում, կկազմի գնման պահանջագրեր, կհետևի պաշարների արդյունավետ կառավարմանը և կմասնակցի արտադրական համակարգերի ներդրման ու զարգացման գործընթացներին։

Պարտականություններ

  • Վաճառքի բաժիններից ստացված կանխատեսումների հիման վրա իրականացնել արտադրական հումք-նյութերի պահանջարկի պլանավորում՝ տարեկան, եռամսյակային և ամսական կտրվածքով,

  • Վաճառքների կանխատեսումների և արտադրական հզորությունների հիման վրա մշակել և թարմացնել արտադրության ժամանակացույցը՝ ըստ ապրանքատեսակների (տարեկան, եռամսյակային, ամսական և շաբաթական կտրվածքով),

  • Կազմել և ներկայացնել արտադրական գործընթացների անխափան ապահովման համար անհրաժեշտ հումք-նյութերի և օժանդակ նյութերի գնման պահանջագրեր,

  • Մշակել, կազմել և վերահսկել շշալցման արտադրամասի արտադրական պլանները՝ ամսական և շաբաթական կտրվածքով,

  • Վերլուծել արտադրական գործընթացներում առկա և հնարավոր ռիսկերը, բացահայտել խնդիրները և ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ,

  • Վերահսկել շշալցման արտադրության պլանների կատարողականը և ապահովել պլանային ցուցանիշների իրականացումը,

  • Ապահովել շշալցման գործընթացի համար անհրաժեշտ հումքի, նյութերի և փաթեթավորման պարագաների ժամանակին հասանելիությունը՝ նախապես տրամադրելով համապատասխան տեղեկատվություն պահեստներին և արտադրամասին,

  • Հետևել տարածքային պահեստներում պատրաստի արտադրանքի մնացորդներին, ապահովել դրանց օպտիմալ բաշխումն ու հասանելիությունը։

  • Համակարգել և վերահսկել պատրաստի արտադրանքի տեղափոխման գործընթացը գործարանի պահեստից դեպի բաշխման և տարածքային պահեստներ։

  • Ապահովել արտահանման պատվերների բեռնման պլանավորումը, պատրաստի արտադրանքի արդյունավետ տեղաբաշխումը տրանսպորտային միջոցներում և արտահանման համար անհրաժեշտ տեղեկատվության ու փաստաթղթերի տրամադրումը։

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձ պլանավորման, մատակարարման շղթայի կառավարման, լոգիստիկայի կամ արտադրական ոլորտում,
  • Արտադրական միջավայրում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ՀԾ և 1C ծրագրերի գործնական իմացությունը ցանկալի է,
  • MS Excel-ի լավ իմացություն և տվյալների վերլուծության հմտություններ,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն, պլանավորման և կազմակերպչական բարձր ունակություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, մանրուքներին ուշադրություն և ժամկետների պահպանման կարողություն,
  • Թիմային աշխատանքի և միջբաժնային արդյունավետ համագործակցության հմտություններ:
Ընկերության մասին
address
Հասցե
Սասունիկ, Արագածոտնի մարզ, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում