Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պլանավորման մասնագետ

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-300,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
06.04.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՆ աշխատանքի է հրավիրում կանանց/տղամարդկանց պլանավորման մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար

Պարտականություններ

  • իրականացնել արտադրությունում օգտագործվող մետաղի հաշվառում
  • պատրաստել տվյալներ արտադրության մեջ թանկարժեք մետաղների օգտագործման հաշվեկշռի և գործառնական ամփոփ հաշվետվությունների համար
  • հետևել պատվերների կատարման ընթացքին և ժամկետներին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ պլանավորման ոլորտում
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Microsoft Excel ծրագրի իմացություն
  • 1C համակարգչային ծրագրի իմացությունը ցանկալի է

Հավելյալ նշումներ

Երկ․-ուրբաթ, ժամը 09։00-18։00

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, 0026, Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37498925999

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Business trips
Բիզնես գործուղումներ
Training program adroad
Ուսում արտերկրում
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում