Պիտակավորող
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ
Նկարագրություն
"ԱՌԳԵ Բիզնես" Ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով հրավիրում է աշխատանքի ակտիվ, արագաշարժ, պիտակավորողների /ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ նախընտրելի են արական սեռի թեկնածուներ/։
Պարտականություններ
- Փակցնել պիտակներ յուրաքանչյուր առանձին ապրանքի վրա,
- Իրականացնել ապրանքի յուրաքանչյուր առանձին միավորի վերափաթեթավորում,
- Փակցնել այլ ապրանքների յուրաքանչյուր առանձին միավորի դրոշմապիտակ։
Պահանջներ
- Պարտաճանաչություն,
- Արագաշարժություն,
- Արական սեռի ներկայացուցիչ՝ պայմանավորված ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու հանգամանքով։
Հավելյալ նշումներ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00:
Արտոնությունների փաթեթ
- Բժշկական ապահովագրություն,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Նվերներ տոների կապակցությամբ,
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր։
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։
Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։
Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։
Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։