Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պետական գնումների/տենդեռ/ համակարգման աշխատակցուհի

Լեգես ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 165,000-205,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Տենդեր
Վերջնաժամկետ`
12.07.2026

Նկարագրություն


«Լեգես» ՍՊԸ-ն շուրջ 15 տարի գործում է որպես իրավաբանական կազմակերպություն, որի կառուցվածքային բաժիններից մեկը գնումների համակարգման բաժինն է։ Նշված բաժնում առկա թափուր հաստիքը համալրելու նպատակով հրավիրում ենք պատասխանատու և նախաձեռնող աշխատակցուհու՝ պետական գնումների համակարգման ոլորտում աշխատանք իրականացնելու համար։ Մասնագիտական հարցերի (այդ թվում՝ գնումների օրենսդրության) վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքները կտրամադրվեն աշխատանքի ընթացքում։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել պետական գնումների մեկ անձից գնման ընթացակարգերը՝ կրելով ամբողջ գործընթացի պատշաճ կազմակերպման և արդյունքների համար պատասխանատվություն

  • Ապահովել արդյունավետ և շարունակական հաղորդակցություն գործընկերների հետ (գրավոր և բանավոր)

  • Ակտիվ և ժամանակին պատասխանել հեռախոսազանգերին և նամակներին

  • Ապահովել գնումների գործընթացին առնչվող փաստաթղթերի ամբողջական և պատշաճ պատրաստումը, այդ թվում՝ պայմանագրեր, արձանագրություններ և հրապարակման ենթակա նյութեր

  • Անհրաժեշտության դեպքում կատարել գործնական այցելություններ գործընկեր կազմակերպություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ իրավաբանական կամ հարակից ոլորտում

  • Հաշիվ-ապրանքագրերի հետ աշխատանքի փորձ՝ պարտադիր

  • Հաշիվ-ապրանքագրերի դուրսգրման գործընթացների և մեխանիզմների իմացություն

  • Համակարգչային ծրագրերի (MS Office, Gmail, Google Drive և այլ) վարժ տիրապետում և ինքնուրույն աշխատելու կարողություն՝ պարտադիր (ներառյալ՝ էլեկտրոնային փոստի լիարժեք օգտագործում)

  • Ռուսերենի լավ իմացություն՝ պարտադիր

  • Անգլերենի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն

  • Հայերեն գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր մակարդակ

  • Բարձր պատասխանատվություն, կարգապահություն և ինքնուրույն աշխատելու կարողություն

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատավայր՝ Բիզնես Պարկ բիզնես կենտրոն, Զեյթուն

  • Աշխատանքային ժամեր՝ 09։30–18։30 (լրիվ դրույք)

  • Ընդմիջումը տրամադրվում է կազմակերպության կողմից (ընդմիջման ծախսերը հոգում է կազմակերպությունը)

  • Աշխատակիցին հասանելի են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր սոցիալական երաշխիքները

  • Աշխատավարձ՝ 165,000–205,000 դրամ (աճողական՝ կախված աշխատակցի ցուցաբերած հմտություններից և արդյունքներից)

Կարևոր նշումներ․

  • Աշխատանքը բացառապես լրիվ դրույքով է։
  • Խնդրում ենք չդիմել ուսանողներին, այդ թվում՝ հեռակա ուսուցմամբ սովորողներին։
  • Դիմումներին կդիտարկվեն միայն այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին։
Ընկերության մասին
address
Հասցե
Ազատության 27, 2-րդ հարկ, 204 սենյակ
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
099041292

ԼԵԳԵՍ փաստաբանական ընկերությունը մասնագիտացված է մասնավոր իրավունքի և պետական գնումների ոլորտում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար *
Լուսանկարը պարտադիր է
Ուղեկցող նամակ *
Ուղեկցող նամակը պարտադիր է
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում