Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պետական գնումների մասնագետ

Գեպոտանիք ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
29.10.2026

Նկարագրություն

ԳԵՊՈ ընկերությունը փնտրում է պետական գնումների մասնագետ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց էլ. հասցեին կամ կապ հաստատել մեզ հետ նշված հեռախոսահամարով։

Պարտականություններ

  • Պետական գնումների և տենդերների ուսումնասիրություն ու մշտադիտարկում
  • Համապատասխան մրցույթների ընտրություն և մասնակցության կազմակերպում
  • Տենդերային փաստաթղթերի պատրաստում և ներկայացում
  • Պետական գնումների համակարգի հետ աշխատանք
  • Մրցութային գործընթացների ամբողջական վարում և վերահսկում

Պահանջներ

  • Պետական գնումների և տենդերների ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
  • Շինարարության ոլորտի և համապատասխան փաստաթղթաշրջանառության իմացությունը ցանկալի է
  • Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
  • Ժամկետների պահպանման և ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Աշխատանքային փորձը շինարարական ընկերությունում և պետական գնումների ոլորտում կդիտարկվի որպես առավելություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Խաղաղ Դոնի փողոց 1/7
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37491407104

«Գեպո Տանիք» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է տանիքի ծածկերի և գիպսակարտոնե պրոֆիլների արտադրությունից, իսկ այժմ ընկերությունը ընդլայնել է իր արտադրատեսականին և հայ սպառողին է առաջարկում բարձրակարգ սենդվիչ և սիպ պանելներ, եռակցված և ցանկապատի ցանցեր, մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ / դռներ։

Արտադրանքի բարձր որակի ապահովումը ընկերության կարևորագույն նպատակն է, ինչը հնարավոր է դառնում արտադրության բոլոր փուլերում խիստ հսկողության և հումքի հուսալի մատակարարների ընտրության շնորհիվ։

Արտադրության համար օգտագործվում է միայն եվրոպական ժամանակակից սարքավորումներ՝ բարձր ճշգրտության արտադրական գծեր, որոնք թույլ են տալիս ստեղծել նորարարական որակյալ արտադրանք:

Լինել «Գեպո Տանիք»-ի հաճախորդ՝ նշանակում է լինել առաջատար ընկերության մաս, որն ունի ավելի քան 18 տարվա փորձ իր ոլորտում:

Եղի՛ր մեզ հետ։ Եղի՛ր մեկ քայլ առաջ!

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում