Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անհատական բանկիր

Byblos Bank Armenia CJSC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
17.01.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Բիբլոս Բանկ Արմենիան փնտրում է Անհատական բանկիրի իր թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Խթանել Բանկի ծառայությունների և պրոդուկտների վաճառքը,
  • Բացահայտել առկա և պոտենցիալ հաճախորդների կարիքները և տալ խորհրդատվություն,
  • Հաճախորդին հստակ և մանրամասն ներկայացնել Բանկի համապատասխան ծառայությունները,
  • Վարել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազա և կիրառել այն նոր հաճախորդներ ներգրավելու համար,
  • Լավ տիրապետել յուրաքանչյուր պրոդուկտի պայմաններին,
  • Բացահայտել հաճախորդի վարկունակությունը,
  • Լավ տիրապետել բանկային բոլոր գործառնություններին, բացահայտել համապատասխան ռիսկերը և վերահսկել ընթացիկ գործարքները,
  • Իրականացնել բոլոր անկանխիկ գործարքները՝ ելքային փոխանցումներ, հաշվից հաշիվ փոխանցումներ, չեկեր, քարտեր, բացել և փակել հաճախորդների տարբեր տեսակի հաշիվներ և այլն, ինչպես նաև ապահովել փաստաթղթերի և ստորագրությունների ճշտությունը,
  • Կարգավորել հաճախորդների հաշիվներին առնչվող հարցումները,
  • Հարակից այլ պարտականություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Բանկային փորձը ցանկալի է,
  • Անգլերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office-ի լավ իմացություն,
  • AS-Bank ծրագրի իմացությունը նախընտրելի է,
  • Վաճառքի հմտություններ,
  • Հաղորդակցման ունակություններ,
  • Թիմային աշխատանքի ունակություններ,
  • Աշխատանքն արդյունավետ կազմակերպելու ունակություն,
  • Հաճախորդների պահանջները բացահայտելու, կանխատեսելու և արդյունավետ արձագանքելու ունակություն,
  • Բանկային գործառնությունները և համապատասխան քաղաքականությունները և ընթացակարգերը հասկանալու կարողություն,
  • Վարկի յուրաքանչյուր տեսակի պայմանները հասկանալու և ներկայացնելու կարողություն:

Հավելյալ նշումներ

Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, խնդրում ենք անցնել ներքոնշյալ հղմամբ և հետևել դիմելու ընթացակարգին: Հարցազրույցի կհրավիրվեն կենսագրության հիման վրա ընտրված թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
18/3 Amiryan Street, Area 0002, Yerevan, Armenia
Byblos Bank was the first Lebanese bank to operate in Armenia and is mainly focused on commercial and retail activities. Bank's activity is supervised by the Central Bank of Armenia.
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում