Պեմզաբլոկի արտադրության օպերատոր
Դեֆանս Հաուզինգ Ինվեստ
Նկարագրություն
<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում պեմզաբլոկի արտադրության օպերատորների:
Պարտականություններ
- Կատարել պեմզաբլոկի, սալիկի և նմանատիպ արտադրության աշխատանքներ,
- Իրագործել պեմզաբլոկի (շվեդական) արտադրության գերհզոր տեխնիկայի անխափան շահագործումը, վերհանել հնարավոր անսարքությունները և ձեռնարկել միջոցներ դրանց վերացման ուղղությամբ։
Պահանջներ
- Մասնագիտական հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Զգոնությամբ աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական (CV):
Ամենախոշոր Կառուցապատողը Հայաստանում
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ ստեղծվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը։
140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։
Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը՝ Իտալիայից բերված ծառատեսակներով, ինչպես նաև թվով 5 շատրվանային կոմպլեքսներ:
Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ: