Փայտամշակման արտադրամասի ղեկավար
ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանց
Նկարագրություն
- SHKAFF-ը փնտրում է փորձառու և պատասխանատու մասնագետի՝ փայտամշակման արտադրամասի աշխատանքները համակարգելու և արտադրական գործընթացները կառավարելու համար:
- Մեզ համար ամենակարևորը մարդկային հատկանիշներն են, ձգտումը և սրտացավությունը աշխատանքի նկատմամբ։
- Աշխատավայրը գտնվում է՝ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան։
Պարտականություններ
- Արտադրության կազմակերպում՝ Պլանավորել և վերահսկել փայտամշակման և կահույքի պատրաստման ողջ գործընթացը՝ սկսած հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի հանձնում:
- Որակի վերահսկում՝ Հետևել արտադրանքի տեխնիկական չափանիշներին, գծագրերին համապատասխանությանը և բարձր որակի ապահովմանը:
- մշակել, ներդնել և վերահսկել որակի կառավարման համակարգերը։
- Անձնակազմի կառավարում՝ Բաշխել աշխատանքը արտադրամասի վարպետների և բանվորների միջև, վերահսկել աշխատանքային կարգապահությունը:
- Նյութերի և սարքավորումների վերահսկում՝ Հետևել հումքի (փայտե հումք, աքսեսուարներ) ծախսին, կազմել նյութերի պատվերներ և վերահսկել հաստոցների տեխնիկական սարքինությունը։
- իրականացնել հումքի և նյութերի որակական և քանակական հսկողություն։
- Անվտանգության ապահովում՝ Վերահսկել աշխատանքի անվտանգության կանոնների խիստ պահպանումը արտադրամասում:
Պահանջվող որակավորումներ
- Աշխատանքային փորձ՝ Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ փայտամշակման կամ կահույքագործության ոլորտում (ղեկավար պաշտոնում փորձը կդիտվի որպես առավելություն):
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն: Անհրաժեշտ բոլոր գործիքներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած աշխատանքային միջավայր:
- Տեխնիկական գիտելիքներ՝ Փայտի տեսակների, մշակման տեխնոլոգիաների և ժամանակակից փայտամշակող հաստոցների իմացություն:
- Գծագրերի ընթերցում՝ Տեխնիկական գծագրեր կարդալու և հասկանալու գերազանց ունակություն
- Անձնական հատկանիշներ՝ Կազմակերպչական բարձր ունակություններ, թիմ կառավարելու հմտություն, պատասխանատվության զգացում և խնդիրներին արագ լուծում տալու կարողություն:
Առաջարկվող պայմաններ
- Անհրաժեշտ բոլոր գործիքներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած աշխատանքային միջավայր:
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն:
- Անձնակազմի կառավարում և զարգացում։
- Անվտանգության և աշխատանքային պայմանների ապահովում։
- Հաշվետվություններ և վերլուծություններ
- Պատրաստել և ներկայացնել արտադրական ցուցանիշների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։
- Վերլուծել արտադրական գործընթացի արդյունավետությւոնը և մշակել բարելավման առաջարկներ։
- Պատրաստել ծախսերի և արտադրության վերաբերյալ վերլուծական հաշվետվություններ։
- Վերլուծել որակի ցուցանիշները և առաջարկել բարելավման միջոցառումներ։
- Իրականացնել շուկայական միտումների և մրցակցային միջավայրի վերլուծություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձը՝ բարձր մրձունակ, ըստ աշխատանքային փորձ։
- Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա։
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով, ժամերը՝ 09։00-19։00։
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։