Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պայմանագրային բաժնի աշխատակից

ՍՈԼԱՐԱ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
10.12.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՍՈԼԱՐԱ ընկերությունը աշխատանքի է հրավիրում պայմանագրային բաժնի մասնագետի միանալու մեր արևոտ թիմին։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել պայմանագրային բաժնի աշխատանքները,

  • Իրականացնել ընկերության գործունեության ընդհանուր պայմանագրերի սպասարկումը,

  • Մշակել ընկերության կողմից կնքված պայմանագրերի օրինակները,

  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների հետ ամբողջ գործընթացը,

  • Ստանալ վարկային հայտերը, լրացնել ինֆորմացիան համապատասխան թղթապանակներում,

  • Վերահսկել ճիշտ ժամանակին պայմանագրերի ստորագրումը,

  • Ֆինանսական կազմակերպությունների հետ նամակագրություն, փաստաթղթերի վարում,

  • Ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների կատարում,

  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (ֆինանսատնտեսական կամ իրավական),

  • Ֆինանսական բաժնում աշխատանքի փարձառնություն առնվազն 1 տարի,

  • Արագ վերլուծելու և որոշում կայացնելու ունակություն,

  • Համակարգչային գերազանց հմտություններ (MS Office),
  • Հաղորդակցական հմտություններ,

  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի - ուրբաթ:

Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Ն.Բունիաթյան փող., 14 շենք
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
055334430

ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում