Պատվերների հավաքագրման մասնագետ
Ստեկո ՍՊԸ
Նկարագրություն
«Ստեկո» ընկերությունը հրավիրում է աշխատանքի պատվերների համակարգման մասնագետի, ով ունի մաթեմատիկական մտածողություն և ցանկանում է զարգանալ մեր թիմում (սիրով դիտարկում ենք նաև նորավարտներին)։
Պարտականություններ
- Վաճառքի բաժնից ստացված պատվերների օպերատիվ հավաքագրում և համակարգում։
- Տվյալների մուտքագրում MS Excel ծրագիր և բազայի վարում։
- Պատվերների օպտիմալացման իրականացում (այս փուլը մանրամասն մենք կսովորեցնենք)։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (սիրով դիտարկում ենք նաև նորավարտ թեկնածուներին)։ Մաթեմատիկական, տնտեսագիտական կամ տեխնիկական ուղղվածությունը կդիտվի որպես առավելություն։
- Մաթեմատիկական միջին գիտելիքներ և տրամաբանություն։
- MS Excel-ի լավ իմացություն (բանաձևերի հետ աշխատանք, ֆիլտրեր)։
- Բարձր պատասխանատվության զգացում, կենտրոնացվածություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի - շաբաթ
- Հասցե՝ Արին Բերդի փ 6/29
- Հեռ՝ 033505027
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: