Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պատվերի հավաքման մասնագետ

Glasswork

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
18.09.2026

Նկարագրություն

Glasswork ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված Պատվերի հավաքման մասնագետ, պատրաստի արտադրանքի պահեստի թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Հավաքել և պատրաստել պատվերները՝ ըստ ուղեկցող փաստաթղթերի։
  • Ստուգել հավաքված պատվերների ամբողջականությունն ու համապատասխանությունը։
  • Մասնակցել պատրաստի արտադրանքի ընդունման, դասավորման և պահեստավորման աշխատանքներին։
  • Ապահովել պահեստում ապրանքների ճիշտ տեղաբաշխումն ու կարգուկանոնը։
  • Տեղափոխում է ապրանքները
  • Հետևել անվտանգության կանոններին և պահպանել աշխատանքային կարգապահությունը։

Պահանջներ

  • Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Ցանկալի է աշխատանքային փորձ պահեստում կամ արտադրական ոլորտում։
  • Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Մրցունակ աշխատավարձ։
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն։
  • Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։
  • Անվճար տրանսպորտ Նոր Նորքի 2–րդ զնգ․–ից

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում