Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պատվեր հավաքագրող

SAS GROUP

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
25.06.2025

Նկարագրություն

ՍԱՍ սուպերմարկետի ցանցին անհրաժեշտ է իգական և արական սեռի 18-45 տարեկան պատվեր հավաքագրողներ։

Պարտականություններ

  • Հաճախորդների կողմից ստացված օնլայն պատվերների հավաքում խանութ սրահից,
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդների հետ կապի հաստատում՝ պատվերների հետ կապված հարցերի հստակեցման նպատակով,
  • Բաժնի ղեկավարի կողմից աշխատանքի հետ կապված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Հաղորդակցման հմտություններ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Պարտաճանաչություն,
  • Արագաշարժություն։
Ընկերության մասին

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում