Փաթեթավորման տեղամասի ղեկավար
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և կազմակերպված փաթեթավորման տեղամասի ղեկավարի, ով կապահովի Չարբախում գտնվող կիսապատրաստվածքի գործարանի փաթեթավորման տեղամասի արտադրական գործընթացների ժամանակին և պատշաճ կազմակերպումն ու իրականացումը:
Պարտականություններ
- Տեղամասի աշխատանքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
- Արտադրական գործընթացների օպտիմալացում,
- Արտադրական պլանի կատարման ապահովում,
- Արտադրատեսակների ընդունման, փաթեթավորման և հանձնման գործընթացների կազմակերպում,
- Արտադրական գործիքների և սարքավորումների ճիշտ շահագործման ապահովում,
- Սննդի անվտանգության նորմերի պահանջների պահպանման ապահովում,
- Արտադրական տեղամասում սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման վերահսկում,
- Աշխատակիցների հաճախելիության և հիգիենայի պահպանման վերահսկում,
- Աշխատակիցներին անհրաժեշտ պարագաներով ապահովում, դրանց ճիշտ օգտագործման վերահսկում,
- Աշխատակիցների ուսուցման կազմակերպում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Մաթեմատիկական գիտելիքներ,
- Կազմակերպչական, պլանավորման, ժամանակի կառավարման և հաղորդակցման հմտություններ,
- Վերահսկման և խնդիրները ինքնուրույն լուծելու կարողություն,
- Առաջնահերթությունները տարանջատելու կարողություն,
- Նախաձեռնողականություն և զարգացման ձգտում,
- Արդյունքին միտվածություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայր՝ ՀՀ, ք․ Երևան, Շիրակի 97/7:
- Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
- Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
- Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
- Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
- Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է: - Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
- ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
- Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս: