Փաստաբան
Aratta Consulting
Նկարագրություն
Արատտա քընսալթինգ իրավաբանական գրասենյակն ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում փաստաբանի արտոնագիր ունեցող իրավաբանի։
Մենք փնտրում ենք մասնագետի, որը պատրաստ է ներգրավվել բարդ և բազմաբնույթ իրավական նախագծերում, ներկայացնել հաճախորդների շահերը տարբեր պետական և մասնավոր կառույցներում, դատարաններում, ինչպես նաև մասնակցել կորպորատիվ հաճախորդների գործունեության համակողմանի իրավական սպասարկմանը։
Պաշտոնը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր ճյուղերի տնտեսավարող սուբյեկտների հետ, մասնակցել նշանակալի գործարքների, բանակցությունների և իրավական գործընթացների, վարչական և դատական վարույթների, ինչպես նաև շարունակաբար զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Պարտականություններ
- Իրականացնել ներկայացուցչություն դատական և վարչական վարույթներում
- Իրականացնել կորպորատիվ հաճախորդների ընթացիկ իրավաբանական սպասարկում
- Պատրաստել, վերլուծել և վերանայել պայմանագրեր, ընկերությունների հիմնադիր և ներքին իրավական փաստաթղթեր, իրավական եզրակացություններ և այլ փաստաթղթեր
- Իրականացնել իրավական ուսումնասիրություններ և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն վարչական, քաղաքացիական, Կորպորատիվ, հարկային, աշխատանքային, գործարարական իրավունքի և հարակից իրավունքի ճյուղերի առնչվող հարցերով
- Մասնակցել գործարքների կառուցման, բանակցությունների և իրավական ռիսկերի գնահատման գործընթացներին
- Ներկայացնել հաճախորդների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում։
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Փաստաբանի գործող արտոնագիր
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Իրավական փաստաթղթերի պատրաստման և իրավական վերլուծության բարձր հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն
- Անգլերենի և ռուսերենի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10:00–18:00։
Արատտա Քընսալթինգ ընկերությունը բարձր որակավորում ունեցող անձնակազմով վստահելի գործընկեր է, որն ապահովում է բազմաբնույթ խնդիրների համալիր լուծում և անհատական համալիր մոտեցում: Մեր նպատակը յուրաքանչյուր հաճախորդի հետ երկարաժամկետ համագործակցությունն է, ինչը մեր նկատմամբ վստահության հիմնական գրավականն է։