Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Փաստաբան

HS partners law firm

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Իրավաբանական
Վերջնաժամկետ`
19.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում փաստաբանի որակավորում ունեցող անձանց

Աշխատանքային պարտականություններ

  • Հայցադիմումների, բողոքների, պայմանագրերի և այլ իրավական բնույթի փաստաթղթերի կազմում,
  • Իրավական եզրակացությունների կազմում,
  • Դատական ներկայացուցչություն` քաղաքացիական և վարչական գործերով։

Ներկայացվող պահանջներ

  • Փաստաբանի որակավորում,
  • Ներպետական օրենսդրության գերազանց իմացություն,
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն,
  • Վերլուծական հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Փաստաբանական գործունեության փորձը ցանկալի է.

Անձնական հատկանիշներ

  • Կարգապահություն և պատասխանատվություն,
  • Ուսումնասիրելու և լուծումներ գտնելու ունակություն,
  • Խմբակային աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա,
  • Աշխատաժամանակը՝ 09:00-ից մինչև 18:00-ն, մեկ ժամ ընդմիջում։
Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Մխիթար Հերացի 20 շենք 1/3
Phone
Հեռ.
011479577

Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է իրավաբան-փաստաբանների կողմից, ովքեր տարիներ շարունակ գործունեություն են իրականացրել իրավական համակարգում: Հիմնադրման պահից Ընկերությունը ստանձնել է մարդու իրավունքների ազնիվ և բարեխիղճ պաշտպանության առաքելությունը՝ չմոռանալով իրավունքի քրիստոնեական արմատների մասին:

Պատահական չէ այն հանգամանքը, որ Ընկերությունը որդեգրել է այնպիսի կարգախոս, որն ուղղված է իրավունքը ճանաչելուն, քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր կանխել իրավունքի հնարավոր խախտումը և հասնել հաջողության ցանկացած իրավիճակում: Այլ կերպ ասած, իրավունքի պաշտպանության եղանակներից կարևորում ենք իրավունքի ինքնապաշտպանությունը, որն անմիջականորեն ածանցվում է սեփական իրավունքը ճանաչելուց և գիտակցելուց:
Կարևորելով իրավունքի դերը հասարակական կյանքում՝ ցանկանում ենք ընդգծել մարդու հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց որակյալ պաշտպանությունը կախված է նրանից, թե որքանով է մասնագիտացված Ձեր ներկայացուցիչը և որքան ճիշտ է ընտրված պաշտպանության ռազմավարությունը. դրանք են՝

1) Կյանքի իրավունք
2) Ազատության իրավունք
3) Խոսքի /մտքի/ իրավունք
4) Աշխատելու /արարելու, ստեղծագործելու/ իրավունք
5) Ընտանիքի իրավունք
6) Սեփականության իրավունք:

Իրավունքի պաշտպանության գործընթացում առաջնորդվում ենք բացառապես մարդու արժանապատվության՝ որպես իրավունքի սկզբնաղբյուրի և բարոյականության՝ որպես իրավունքի ինքնասահմանափակման հասկացությունների հաշվառմամբ:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում