Պարտքերի հավաքագրման մասնագետ
Կապիտալ Բիլդ
Նկարագրություն
Կապիտալ Բիլդ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում բանակցային հմտություններին տիրապետող գրագետ, ճկուն մտածելակերպով, կարգապահ անձանց պարտքերի հավաքագրման մասնագետի պաշտոնը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Ապահովել արդյունավետ հաղորդակցություն պարտատերերի հետ և ընթացիկ աշխատանքներ իրականացնել պարտքերը վերացնելու ուղղությամբ,
- Համակարգել ստացված տեղեկատվությունն ըստ համապատասխան ձևաչափի, ինչպես նաև աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն,
- Իրականացնել մուտքային և ելքային զանգեր, տրամադրել համապատասխան տեղեկատվություն հաճախորդներին,
- Համագործակցել ֆինանսական բաժնի հետ հաշվետվողականությամբ ՝ ենթակայության սկզբունքով
- Ղեկավարի հանձարարված աշխատանքների իրականացում՝ իր իրավասությունների սահմաններում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- MS Office- իմացություն ,
- Հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
- Սեղմ ժամկետներում աշխատանք կատարելու ունակություն,
- Խնդիրներ լուծելու ունակություն,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, կարգապահություն
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատակիցն աշխատանքը կատարելու է գեղեցիկ և հարմարավետ օֆիսում, ապահովված անհրաժեշտ ժամանակակից գրասենյակային սարքավորումներով և աշխատանքային գործիքներով, որն աշխատանքը դարձնում է ավելի հաճելի ։
5-օրյա աշխատանքային շաբաթ, աշխ․ ժամերը՝ 9։00-18։00
Կարող են դիտարկվել նաև նորավարտ ուսանողները, եթե համապատասխանում են պահանջվող հմտություններին։