Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պարտքերի հավաքագրման մասնագետ

Ucom

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ`
12.07.2025

Աշխատանքի պարտականություններ

  • Իրականացնել պարտքերի պատճառով բաժանորդային պայմանագրերի միակողմանի լուծման, տուգանքների հաշվարկման և գանձման գործընթացները,
  • Իրականացնել պարտավորագրերի հիման վրա պարտքի մարման ժամանակացույցի վերահսկում,
  • Կազմել գրավոր և բանավոր ծանուցումներ, հաղորդագրություններ և կազմակերպել դրանց առաքումը` հետևելով արդյունքներին,
  • Պարտքի հավաքագրման և կանխարգելման գործընթացի ապահովման համար կազմել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և տրամադրել համապատասխան դատարանին, նոտարական պալատին և արբիտրաժային դատարանին՝ վերահսկելով հավաքագրման հետագա փուլերը,
  • Մուտքագրել Ընկերության հաշվին փոխանցված գումարները բաժանորդների անձնական հաշիվներին,
  • Համագործակցել գործընկեր հավաքագրող կազմակերպությունների հետ՝ ապահովելով նամակներին ու հարցումներին արագ արձագանքը,
  • Պարբերաբար կազմել և մշակել հավաքագրված պարտքերի և սարքերի վերաբերյալ հաշվետվություններ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է իրավագիտության կամ հարակից այլ ոլորտներում),
  • Հայերենի վարժ, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • MS Office ծրագրային փաթեթի՝ մասնավորապես MS Excel ծրագրի ընդլայնված գիտելիքներ,,
  • Հաղորդակցության և համագործակցության գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում