Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
22.07.2026

Ալֆա Ֆուդ Սերվիս Ընկերությունը փնտրում է հմուտ պարտիզպանի (այգեպանի)

Պարտիզպանը ապահովելու է կազմակերպության արտաքին և ներքին կանաչ տարածքների, ծառերի, թփերի, ծաղկանոցների, խոտածածկերի և դեկորատիվ բուսականության պատշաճ խնամքը, զարգացումն ու պահպանությունը՝ ստեղծելով անվտանգ, գեղեցիկ և էսթետիկ միջավայր։

Պարտականություններ

  • Խնամել բոլոր արտաքին և ներքին կանաչ տարածքները
  • Իրականացնել կանաչ տարածքների մաքրում, խոտհունձ, ջրում, էտում, նոր տնկիների խնամք, ծաղիկների տնկում, սեզոնային ծաղիկների փոխարինում, մոլախոտերի հեռացում, պարարտացում
  • Պահպանել կանաչ տարածքների էսթետիկ տեսքը
  • Ստուգել ոռոգման համակարգերի աշխատանքը, բացահայտել արտահոսքերը
  • Կարգավորել ջրման ժամանակացույցը և վերահսկել ջրի սպառումը
  • Ապահովել բույսերի համար անհրաժեշտ խոնավության մակարդակը
  • Բացահայտել բույսերի հիվանդությունները
  • Բացահայտել վնասատուներին և կիրառել համապատասխան պայքարի միջոցառումներ
  • Համագործակցել ագրոնոմների և մասնագիտացված կազմակերպությունների հետ
  • Կազմել բույսերի վիճակի պարբերական հաշվետվություններ

Պահանջներ

  • Ծառերի և թփերի, դեկորատիվ բույսերի խնամք
  • Գազոնների սպասարկում
  • Պարարտանյութերի կիրառում
  • Ոռոգման համակարգերի շահագործում
  • Բույսերի հիվանդությունների ճանաչում
  • Անվտանգ աշխատանքի կանոնների իմացություն

ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ներկայացնել կանաչապատման բարելավման առաջարկներ
  • Պահանջել անհրաժեշտ նյութեր և գործիքներ
  • Կասեցնել բույսերին վնաս հասցնող գործողությունները
  • Առաջարկել նոր ծառերի, թփերի և դեկորատիվ բույսերի տնկման ծրագրեր

Աշխատանքը գտնվում է Թաիրովում։

Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին կամ զանգահարել +374 91727740 հեռախոսահամարով։

Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում