Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պանդոկի Տնօրեն

«Հին Զանգեզուր» պանդոկ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
09.02.2020
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Հին Զանգեզուր պանդոկին անհրաժեշտ է տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող տնօրեն:

Պարտականություններ

  • Կառավարել պանդոկի ամբողջ աշխատանքը,
  • Ապահովել պանդոկի անխափան աշխատանքը,
  • Ներգրավել Նոր այցելուներ,
  • Բարձրացնել պանդոկի եկամուտը,
  • Օրինակ լինել իր ենթակաների և ողջ աշխատակիցների համար,
  • Հանդես գալ որպես առաջնորդ, բարձրացնել պանդոկի սպասարկման և մատուցման ծառայությունները,
  • Ստեղծել հաճելի և գրավիչ մթնոլորտ պանդոկում՝ հյուրերի և աշխատակազմի համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է մասնագիտական ուղղվածությամբ),
  • Համապատասխան հաստիքում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենը ցանկալի է
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office, iiko և ցանկալի է triosoft ծրագրի իմացությունը
  • Անձնակազմի կառավարման հմտություններ,
  • Ներկայանալի տեսք, բարեհամբույր, բարեկիրթ և հաճախորդամետ վերաբերմունք,
  • Պլանավորման, կազմակերպման և վերահսկման բարձր ունակություններ,
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի ճկունություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում