Փականագործ (Слесарь)
Դարոյնք ՍՊԸ
Նկարագրություն
«Դարոյնք» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու և բանիմաց փականագործի՝ ով կիրականացնի արտադրական հաստոցների, սարքավորումների վերանորոգում:
Պարտականություններ
- Արտադրական հաստոցների, հոսքագծերի անխափան և ճիշտ աշխատանքի ապահովում,
- Կատարել հաստոցների կարգավորումները,
- Հոսքագծերի և հաստոցների անսարքությունների հայտնաբերում և վերացում,
- Իրականացնել նոր սարքավորումների մոնտաժման աշխատանքները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մեքենաշինության կամ համարժեք ոլորտում,
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (նվազագույնը 2 տարի),
- Արտադրական ոլորտում աշխատելու պատրաստակամություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 08:30-17:00։
Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 27 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։