Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Փականագործ (Слесарь)

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-450,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
26.11.2025

Նկարագրություն

Էկո Բիլդինգ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում բեռնատար մեքենաների փականագործի (Слесарь)։

Պարտականություններ

  • Ապահովել բոլոր տեսակի արտադրական և տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքը, դրանց ճիշտ շահագործումը, ժամանակին որակյալ վերանորոգումն ու տեխնիկական սպասարկումը,
  • Իրականացնել մեխանիկական սարքավորումների տեխնիկական վիճակի և վերանորոգման հսկողություն,
  • Հետազոտել սարքավորումների, առանձին դետալների աշխատանքային պայմանները՝ դրանց վաղաժամ մաշվածության պատճառները պարզելու համար,
  • Իրականացնել վերլուծություն սարքավորումների տեխնիկական վիճակի հետ կապված և կազմել վերանորոգման աշխատանքների պլան, պարբերաբար մասնակցել սարքավորումների տեխնիկական ստուգմանը,
  • Կազմել և ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ամսվա բյուջե, վերանորոգման համար նյութերի, բաղադրիչների և պահեստամասերի հայտեր, սարքավորումների վերանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթեր,
  • Կազմել սարքավորումների ստուգման հերթականություն,
  • Պահպանել բոլոր արտադրական սարքավորումների հաշվառումը,
  • Վերանորոգման աշխատանքների ընթացքում ապահովել աշխատանքի իրականացման կանոնների և նորմերի, արտադրական անվտանգության պահանջների համապատասխանությունը,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից հրահանգված անհատական, ծառայողական հանձնարարությունները:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Պատասխանատվություն, արագ սովորելու ունակություն, ուշադրություն,
  • Թիմում աշխատելու հմտություն,
  • Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Business trips
Բիզնես գործուղումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում