Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Փականագործ (մեխանիկ-слесарь)

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
17.08.2026

Նկարագրություն

Շեն (Էֆֆեկտ Գրուպ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում փականագործի (слесарь):

Պարտականություններ

  • Ապահովել սարքավորումների տեխնիկապես ճիշտ շահագործումը,
  • Կազմել սարքավորումների վերանորոգման գրաֆիկը,
  • Կատարել վերանորոգման աշխատանքներ,
  • Պատասխանատու լինել սարքավորումների և համակարգերի տեղադրման, կարգավորման և դրանց հետ կապված բոլոր տեխնիկական աշխատանքների համար։

Պահանջներ

  • Ինժեներական աշխատանքների գործնական իմացություն,
  • Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Կազմակերպված աշխատելու հմտություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Հասցե՝ Շիրակ 2/5 (Չարբախի մետրոյին կից)։

Ոլորտ՝ արտադրություն։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ աշխատանքը վեցօրյա է, երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-17:30, շաբաթ՝ 10:00-15:00:

Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրական։

Ինքնակենսագրական կարող եք ներկայացնել նաև Էֆֆեկտ Գրուպի գրասենյակում, հասցեն՝ ք. Երևան, Շիրակի 2/5:

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 98 777287

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Խնդրում ենք նշել, թե աշխատանքի առաջարկը ստանալուց ինչքան ժամանակ անց կարող եք միանալ: *

Այս դաշտը պարտադիր է

Խնդրում ենք նշել Ձեր աշխատավարձի ակնկալիքը: *

Այս դաշտը պարտադիր է

Աշխատավայրը գտնվում է Չարբախում, արդյոք վայրը Ձեզ հարմար է: Շիրակ 2/5 (Չարբախի մետրոյին կից) *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում