Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստների պատասխանատու

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
12.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Պահեստների պատասխանատուի իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:

Կատարողականի հիմնական նպատակ

Ապահովել Պահեստի արդյունավետ և համակարգված գործունեության կազմակերպումը։

Պարտականություններ

  • Մշակել և ներդնել արտադրանքի պատվերի պլանավորման և օպտիմալացման առաջարկներ
  • Ներդնել պահեստի մնացորդների կառավարման ծրագրային մեխանիզմ
  • Ապահովել բարձման գրաֆիկների պահպանման գործընթացը, անընդհատ կատարելագործել դրանք
  • Վերահսկել և ղեկավարել այն թիմը, որը պատասխանատու է պատրաստի արտադրանքի ստացման, պահպանման, պատվերի բաշխման և բարձման համար
  • Պլանավորել պահեստի անձնակազմի աշխատանքային գրաֆիկներն ու իրականացնել վերահսկողություն դրանց նկատմամբ
  • Ակտիվորեն աշխատել Արտադրանքի որակի վերահսկման բաժնի հետ՝ պատրաստի արտադրանքի որակի չափանիշների համապատասխան պահպանման մասով
  • Ներդնել պահեստի կառավարման համակարգեր՝ պահեստի գործառնությունները օպտիմալացնելու, գույքագրման ճշգրտությունը բարձրացնելու համար
  • Պահպանել արդյունավետ հաղորդակցում թիմերի միջև՝ պատվերի ճշգրիտ պլանավորման և առաքման գործընթացի անխափան իրականացման շրջանակներում
  • Իրականացնել ամենօրյա և ամենամսյա գույքագրում
  • Ներդնել կորուստների վերահսկման և մինիմալացման մեխանիզմներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման և հարակից այլ ոլորտներում
  • Պահեստների կառավարման առնվազն 3 տարվա փորձի առկայություն
  • Թիմի արդյունավետ կառավարման ուժեղ հմտությունների առկայություն
  • Պահեստի կառավարման և գույքագրման գործընթացների և ստանդարտների իմացություն
  • Պահեստների կառավարման ծրագրերի տիրապետում
  • Հաղորդակցման գերազանց հմտությունների առկայություն
  • Վերլուծական հմտությունների առկայություն
  • Սեփական մոտեցումներն առաջարկելու կարողություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Հավելյալ նշումներ

Ինչո՞ւ դիմել

  • Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման։
  • Աշխատելու ես դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայրում։
  • Ընկերությունն ապահովելու է անվճար ճաշային ընդմիջում։
  • Ընկերությունն ապահովելու է քո անվտանգ ճանապարհը դեպի գործարան և ետ։
  • Ընկերությունում գործում է կատարողականի գնահատման և աշխատավարձի վերանայման հստակ համակարգ:



Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeK2RXvHVFM5tUvOdl4iF2zdi-6la1U0f4W712KB_QvFDJ9cA/viewform

Համալրման փուլեր՝

  1. Հեռախոսային հարցազրույց ՄՌԿ մասնագետի հետ։
  2. Հարցազրույց ՄՌԿ մասնագետի և Աշխատակազմի ղեկավարի։
  3. Հարցազրույց Գործադիր տնօրենի հետ։

Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում