Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի վերահսկման մենեջեր

Mr. GYROS

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
07.06.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մր․ ԳԻՐՈՍ ընկերությունն աշխատանքի է հրավիրում պահեստի վերահսկման մենեջերի։

Պարտականություններ

  • Պահեստում անհրաժեշտ ծավալի ապրանքանյութական պաշարների ապահովում՝ համապատասխան կանխատեսումների միջոցով
  • Պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում՝ մնացորդների վերահսկում
  • Գույքագրումների կազմակերպում, հաշվառման կարգի և ժամկետների վերահսկողություն
  • Պահեստում շրջանառվող ապրանքների մնացորդի վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում
    Ռիսկերի, անհամապատասխանությունների բացահայտում և գնահատում
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտներում կդիտարկվի որպես առավելություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում ցանկալի է
  • Համակարգչային գիտելիքներ (e-invoicing, MS Office)
  • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Վերլուծական մտածողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Մեր թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Amiryan 4/5
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
0037410502232

Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 12 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում